Խոշոր հակաահաբեկչական օպերացիա Ստամբուլում, կան ձերբակալվածներ
Թուրքիայի ոստիկանությունն անցկացնում է խոշոր հակաահաբեկչական օպերացիա Ստամբուլի 17 շրջաններում, գրում է թուրքական Milliyet թերթը:
Օպերացիայի ընթացքում կան ձերբակալվածներ, որոնց թիվն ու քաղաքացիությունը չեն հրապարակվում:
Ավելի վաղ Թուրքիայի հատուկ ծառայությունները հայտնել էին այն մասին, որ քաղաքի մի շարք շրջաններում կարող են հարձակումներ իրականացվել:
Վերջին խոշոր հակաահաբեկչական օպերացիան Ստամբուլում անցկացվել էր նոյեմբերի 12-ին: Դրա արդյունքում ոստիկանությունը ձերբակալել էր 192 մարդու: