Բաժիններ՝

Իրաքյան Քրդստանը խնդրել է Ռուսաստանին իր տարածքով հրթիռներ չարձակել

Իրաքյան Քրդստանի կառավարությունը խնդրել է Ռուսաստանին այլընտրանքային օդային տիրույթ գտնել Սիրիայում զինյալների դիրքերին հարվածներ հասցնելու համար, այլ ոչ թե հարվածներ հասցնել իր ինքնավարության տարածքով, քանի որ շրջանը կրում է տնտեսական կորուստներ:

Ինքնավարությունն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի ռազմական օպերացիային, որն ուղղված է ահաբեկիչների դեմ, սակայն նշում է, որ երկու օդանավակայանների անգործությունը շրջանի համար կորստաբեր է:

«Մենք պահանջում ենք ձեզնից գտնել այլընտրանքային օդային տիրույթ: Էրբիլի ու Սուլեյմանիեի օդանավակայանների աշխատանքների դադարեցումը դարձել է ևս մեկ տնտեսական ճգնաժամ շրջանի համար»,- ասվում է Sputnik գործակալության տրամադրության տակ հայտնված փաստաթղթում:

Հայտարարության մեջ նշվում է, որ Էրբիլ ու Սուլեյմանիե քաղաքների օդանավակայանները փակվել են ռուսական հրթիռների գործարկման պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031