Բաժիններ՝

Պուտինը հրամայել է ոչնչացնել Սիրիայում ռուսական ավիախմբին սպառնացող թիրախները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է նրանց, ովքեր կարող են նոր սադրանքներ իրականացնել Սիրիայում ռուսական ուժերի դեմ, հայտնում է Gazeta.ru-ն:

«Կցանկանայի նախազգուշացնել նրանց, ովքեր նորից կփորձեն կազմակերպել սադրանքներ մեր զինծառայողների դեմ»,- հայտարարել է Պուտինն այսօր ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում:

Նրա խոսքով՝ Սիրիայի ավիաբազայում ռուսական զորքերի անվտանգության ապահովման համար ձեռնարկվել են հավելյալ միջոցառումներ՝ աերոբազան ուժեղացվել է հակաօդային պաշտպանության նոր միջոցներով: Հարվածային ավիացիայի բոլոր գործողություններն իրականացվում են կործանիչների օժանդակությամբ:

«Հրամայում եմ գործել հնարավորինս խիստ, ցանկացած թիրախ, որը սպառնում է ռուսական խմբին կամ մեր ցամաքային ենթակառուցվածքներին, ենթակա է անհապաղ ոչնչացման»,- ասել է Պուտինը:

Նա դարձյալ հիշեցրել է, որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները թելադրված են ոչ թե աբստրակտ աշխարհաքաղաքական շահերով ու նոր զինատեսակներ փորձարկելու ձգտմամբ, այլ Ռուսաստանին սպառնացող վտանգի կանխարգելմամբ:

«Մեր գործողությունները այնտեղ թելադրված չեն ինչ-որ անհասկանալի, աբստրակտ աշխարհաքաղաքական շահերով, ոչ թե թելադրված են մարզվելու ու սպառազինությունների նոր համակարգեր փորձարկելու ցանկությամբ, ինչը, ինքնին, նույնպես կարևոր է: Գլխավորը Ռուսաստանի Դաշնության համար սպառնալիքի կանխարգելումն է»,- ասել է Պուտինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս