Բաժիններ՝

Թուրքիայում ձերբակալվել է Today’s Zaman-ի նախկին գլխավոր խմբագիրը

Թուրքիայից հեռանալու փորձ կատարելիս միջազգային օդանավակայանում ձերբակալվել է ճանաչված Today’s Zaman թերթի նախկին գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշը, գրում է թուրքական Haber7 թերթը:

Թերթը գրում է, որ ձերբակալվածը սերտ կապեր է ունեցել իսլամիստ հասարակական գործիչ, ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ:
Թուրքիայի կառավարությունը խոշորագույն թերթը համարում է Գյուլենի շարժման տպագիր մարմինը: Թուրքիայում պարբերաբար օպերացիաներ են իրականացվում Գյուլենի կողմնակիցների դեմ՝ նրանց մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններ ստեղծելու մեջ:

Գյուլենի կողմնակիցների դեմ ամենախոշոր օպերացիաներից մեկը իրականացվել էր սեպտեմբերին, երբ Թուրքիայի ոստիկանությունը խուզարկություններ էր իրականացրել Koza İpek Holding-ի՝ երկրում խոշորագույն հոլդինգներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031