Բաժիններ՝

Այն, ինչ ասում է Թրամփը, ոչ միայն ամոթալի է, այլև վտանգավոր. Քլինթոն

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը NBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ այլևս չի կարծում, թե Դոնալդ Թրամփի քարոզարշավը «ծիծաղելի է»: Ավելին, նրա խոսքով, Դոնալդ Թրամփի արտահայտությունները դառնում են վտանգավոր, հայտնում է LifeNews-ը:

«Ես պետք է ասեմ, որ այլևս չեմ կարծում, թե նա ծիծաղելի է: Կարծում եմ՝ վերջին մի քանի շաբաթներին դուք ու մյուսները հիստերիկ ծիծաղում էիք, սակայն հիմա նա սահմանն անցել է ու այն, ինչ նա հիմա ասում է, ոչ միայն ամոթալի է ու սխալ, այլև վտանգավոր»,- խոստովանել է Քլինթոնը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչները հայտարարել էին, թե Թրամփը փաստացի իրեն զրկել է նախագահական արշավին մասնակցելուց: Նաև նշվել էր, որ քաղաքական գործչի հայտարարություններն այն մասին, թե պետք է արգելել երկիր մուսուլմանների մուտքը, սպառնալիք է երկրի անվտանգության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս