
Բարաք Օբաման անվանել է այս տարվա իր ամենասիրած լավագույն երգը, սերիալն ու ֆիլմը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկացի ռեփեր Քենդրիք Լամարի How Much a Dollar Cost կոմպոզիցիան անվանել է 2015 թվականի իր ամենասիրելի երգ:
Անցնող տարվա լավագույն գիրքը, Օբամայի կարծիքով, գրող Լորեն Գրոֆի Fates and Furies վեպն է, իսկ սիրած ֆիլմը՝ Մեթ Դեյմոնի մասնակցությամբ նկարահանված «Մարսիացին» ֆիլմը, հայտնում է People-ը:
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի 2015թ. ամենասիրած երգը Բրունո Մարսի Uptown Funk երգն է, լավագույն գիրքը՝ Էլիզաբեթ Ալեքսանդրի The Light of the World-ը, ֆիլմը՝ Pixar-ի «Գլուխկոտրուկը»:
ԱՄՆ նախագահի սիրած սերիալն «Նիքերբոքեր հիվանդանոցն» է, իսկ Միշել Օբամայինը՝ «Մթնողները»: