ԵՄ-ը հայտարարել է, որ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ Ադրբեջանը պետք է բարելավի իրավիճակը ժողովրդավարության, հիմնական ազատությունների, անկախ դատարանների ու օրենքի գերակայության ոլորտներում:
Միջադեպը գրանցվել է երեկ երեկոյան՝ Լաթաքիայի մոտ սիրիական զորքերի ու ապստամբների միջև ծավալված մարտերի ժամանակ:
Նա 32 տարեկան է և Քերրիի դստեր՝ Վանեսայի հետ ամուսանցել է 2009 թվականին:
Կանխատեսվում է, որ 2013 թվականին Ադրբեջանում նավթի արդյունահանումը կազմելու է 43.2 միլիոն տոննա, իսկ գազի արդյունահանումը՝ 28.8 միլիարդ խորանարդ մետր:
Դատախազությունը պնդում է, որ Մերաբիշվիլին պետբյուջեն չի տարբերակել կուսակցական դրամարկղից:
Նախագծի իրագործման դեպքում Թուրքիան Իսրայելից տարեկան կներկրի 8-10 միլիարդ խորանարդ մետր գազ:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Թուրքիայի վարչապետին, որ ներկայումս ընթանում է Օշկիի ու Իշխանիի վերականգնումը:
Պուտինն ընդգծել է, որ 2012 թվականին ԱԴԾ-ն կասեցրել է օտար հատուկ ծառայությունների 34 կադրային աշխատակցի ու 181 գործակալի գործունեություն:
Երբ տիեզերքից ինչ-որ բան է ընկնում, դա անում են մարդիկ:
Հունաստանում գործազրկության մակարդակն ամենաբարձրն է եվրոգոտում:
Սակայն այս անգամ այն կայանալու է ոչ թե Ժնևում, այլ՝ եվրոպական մեկ այլ քաղաքում:
Այս մասին հայտնել է ԱԻՆ-ի տեղեկատվական վարչության պետի տեղակալ Ելենա Սմիրնիխը:
Նախագիծն ընդհանուր առմամբ գնահատվում է 20 միլիարդ դոլար, որից թուրքական մասնաբաժինը կազմում է 7.5 միլիարդ դոլարը:
Armavia-ի դեմ հայցը (10 միլիոն դոլար) ներկայացվել է Հայաստանի պետական արբիտրաժ, իսկ Mika Limited-ի դեմ հայցը (12 միլիոն դոլար)՝ Ջերսի կղզու Թագավորական դատարան:
Ազատազրկման այդ 14 տարիներին Օջալանն ընթերցել է մոտ 2300 գիրք և պարբերական:
Փորձագետները չեն բացառում, որ Հյուսիսային Կորեայում պատրաստվում են հեղուկ վառելիքով հրթիռի փորձնական թռիչքին:
Թափվող բեկորները տեսանելի են եղել նաև Սվերդլովսկի մարզից:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երեկ Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:
Իրանը դեռ նախորդ տարվա նոյեմբերին դիմել է Հյուսիսային Կորեային՝ խնդրելով թույլատրել իր մասնագետներին հետևել ստորգետնյա միջուկային փորձարկումների անցկացմանը:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Վիկտորյա Նուլանդը:
Տվյալ պաշտոնում նրան փոխարինել է Ադրբեջանական ագրարային համալսարանի ռեկտոր Միրդամյատ Սադիգովը:
Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:
Դրա մատակարարումը խախտում է ՄԱԿ-ի պատժամիջոցները:
Դեռևս խորհրդային ժամանակներից հայտնի քրեական հեղինակությանը ձերբակալել էին նախորդ տարվա հուլիսին:
Խնդրագրում Էվրենն ու Շահինքայան հայտնել են, որ սեպտեմբերի 12-ի գործի քննման ժամանակ խախտվել են իրենց իրավունքները:
Պիստորիուսն առաջին մարզիկն է, ով Օլիմպիական խաղերում հանդես է եկել պրոթեզավորված երկու ոտքով:
Ռուսլան Լեբեդը «օրենքով գող» է դարձել միայն 2012 թվականի դեկտեմբերին, երբ ԱՄԷ-ում անցկացվել է գողական «սխոդկա»:
Այսօր վատթարացել է Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելի առողջական վիճակը:
Ադրբեջանում պլանավորված է կազմակերպել պահեստազորի սպաների հերթական ռազմական հավաքներ: