3 մարդ է զոհվել Կամչատկայում մասնավոր «Ռոբինսոն-44» ուղղաթիռի կործանման հետևանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով ՌԴ ԱԻՆ-ին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ ընդգծել են, որ հարկավոր է շարունակել ջանքերը՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերի միջև հանգստությունը:
Իրանի և Ադրբեջանի իրավապահ մարմինների անցկացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում այսօր ձերբակալվել են Իրանի քաղաքացիներ, հայտնում է Vesti.Az-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին:
2015թ. ընթացքում ԵՄ-ում գրանցվել է 88,3 երեխա և անչափահաս՝ առանց ծնողների կամ այլ մեծահասակների ուղեկցության, որոնք ապաստան են հայցում Եվրամիության երկրներում: Այս մասին հայտնում է «Եվրոստատը», հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը:
Թուրքիան բողոք է ներկայացրել, նշելով, որ Եվրոհանձնաժողովի պաշտոնական կայքում «ցեղասպանություն» բառի կիրառումը վիրավորական է իրենց համար, քանի որ Թուրքիան հրաժարվում է Օսմանյան Կայսրությունում 1915թ-ին տեղի ունեցածը համարել ցեղասպանություն հայ էթնիկ խմբի հանդեպ և Թուրքիայում ապօրինի է համարվում այդ բառի կիրառումը վերը նշված իրադարձությունները բնորոշելու նպատակով։
Ռուսաստանի Սիզրան քաղաքում նախկին ոստիկանապետ Անդրեյ Գոշտի ու նրա ընտանիքի անդամների սպանության մեջ կասկածվող ադրբեջանցիներ են ձերբակալվել, որոնք խոստովանել են իրենց մեղքը, հայտնում է «Ռոսիա-24»-ը:
Որոշումն ընդունված օրից առաջիկա 15 օրերի ընթացքում կսկսվի հիշյալ պատգամավորներին անձեռնմխելիությունից «օրենքով» զրկելու գործընթացը:
Ադրբեջանական APA գործակալության տեղեկություններով՝ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը Զաքաթալայի շրջանում հատուկ օպերացիա է անցկացնում:
Եվրահանձնաժողովը մտադիր է հավանության արժանացնել Թուրքիայի հետ վիզայի չեղյալ հայտարարմանը Անկարայի կողմից մի շարք պայմանների իրականացումից հետո, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
2 թուրք զինծառայող և «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) 5 անդամ է սպանվել Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած զինված բախումների հետևանքով, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Թուրքիայի գլխավոր շտաբին:
Զինծառայողի սպանության լուրն ավելի ուշ հայտնել է նաև է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը։ Ըստ նշված լրատվակայքի տվյալների՝ 1996 թ․ ծնված Մեմմեդով Էլմար Իլհամ օղլուն (Məmmədov Elmar İlham oğlu) սպանվել է «հայկական գնդակից»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ 6 միլիոն մանաթ (շուրջ 4 մլն դոլար) է հատկացրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի հարակից ադրբեջանական բնակավայրերի վերականգնման նպատակով, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կոչ են արել Սիրիայում պահպանել հրադադարը, հայտնում է BBC-ն:
Լավ սցենարը կլինի շփման գծում լարվածության աստիճանաբար թուլացումն, ու ամենաուշը մեկ տարի անց բանակցությունների սեղանին վերադառնալը։ Բայց դա պետք է տեղի ունենա ԼՂՀ-ի՝ որպես իրավահավասար կողմ բանակցությունների սեղանին վերադառնալու դեպքում։ Հակառակ դեպքում դա նվաստացուցիչ կլինի հայկական կողմի համար։
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Հեսենում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Ֆերայի ուղեկցությամբ այցելել է ԳԴՀ Հեսեն երկրամասի Բերգշտրասե մարզ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ապրիլի քառօրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում նոր հարցեր բարձրացրեց համաշխարհային զենքի վաճառքի կանոնների վերաբերյալ: Ո՞րն է միջազգային զենքի վաճառքի ընդունված կարգը: Ովքե՞ր են զենք վաճառում հակամարտության մեջ ներգրավված երկրներին եւ ի՞նչ մակարդակի վրա են գտնվում Լեռնային Ղարաբաղի սեփական զինված ուժերը:
Այսօր Թուրքիայի խորհրդարանում ծեծկտուք է տեղի ունեցել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի և իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության ներկայացուցիչների միջև:
Հաղորդվում է, որ այսօր երեկոյան սիրիական կողմը հրթիռակոծել է Թուրքիայի հարավ-արևելքում տեղակայված Կիլիս քաղաքը, մասնավորապես կրակ է արձակվել եկեղեցու ուղղությամբ:
Իռլանդական հայտնի U2 ռոք-խմբի կիթառահար Էջը (Դևիդ Էվանս) նվագել է Սիքստինյան կապելլայում:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները ժամանակավոր արգելք են սահմանել հարսանիքների, հուղարկավորությունների և մյուս այլ հանդիսավոր արարողությունների վրա, հայտնում են հարավկորեական ԶԼՄ-ները:
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովն Ինստագրամի իր էջում տեղադրել է իր ավագ եղբոր` Զելիմխանի որդու հարսանիքի տեսանյութը:
«Հայերը ամեն ոլորտում էլ ընդգրկված են, ունենք հայտնի բժիշկներ, նեղ մասնագետներ, Օրինակ, Արմեն Մալհազյանը, ով Հունգարիայում ղեկավարում է VIP բժշկական հաստատություն: Կամ Դիրամերյան եղբայրները, որոնք ունեն աչքի հետազոտական կենտրոն, դաշնակահար Գայանե Ջաղացպանյանը և այլք»,- ասաց Ալեքս Ավանեսնյանը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավագ դուստրը՝ Մալիա Օբաման, 2017 թվականին կդառնա Հարվարդի համալսարանի ուսանողուհի, հայտնում է BBC-ն: Նա այս տարվա հունիսին կավարտի դպրոցը, սակայն մեկ տարի որոշել է իրեն նվիրել հասարակական աշխատանքին:
Մոսկվայի հյուսիս-արևմուտքում տղամարդը մահացել է՝ փորձելով սելֆի անել 20-րդ հարկի պատշգամբում
Adonia զբոսանավը՝ 700 ուղևորով, Մայամիից նավարկության էր մեկնել երեկ՝ ժ. 16.00-ին
Saudi Binladin Group ընկերությունը, որը հիմնվել էր Ուսամա բեն Լադենի հոր կողմից, կրճատել է 50 հազար օտարերկրացի աշխատակիցների, գրում է The Times-ը:
Գերմանիայում իշխանությունների հսկողության տակ է գտնվում շուրջ 90 մզկիթ: Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի Սահմանադրության պահպանության դաշնային գերատեսչության ղեկավար Հանս-Գեորգ Մասենը, տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայությունը:
«Շատ ներողություն, հնարավոր չէ՞ մեզ մոտ այդ զուգարանի թուղթն արտադրել, կամ հնարավոր չէ՞ այն մակարդակի ստանալ գյուղատնտեսական ապրանքներ, որ նախ՝ մեր արտագաղթը կանգնի, և երկրորդն էլ՝ աշխատատեղեր ստեղծեն: Երբ հիմա՝ այս քառօրյա պատերազմի ֆոնի վրա, ասում են, որ պետք է այս ամբողջը վերափոխվի, վերանայվի, պետք է լինի վերածնունդի նման մի բան, նման բաները նկատի ունեն, որ պետք է լինեն և՛ ռազմական հարցերում, և՛ դիվանագիտական խնդիրներում, և, ինչո՞ւ չէ, նաև առևտրի և արդյունաբերության մեջ»:
Բաղդադի հարավում՝ Սայդիա շրջանում, տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 16 մարդու, ևս 43 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում կատարելով ոստիկանությունում իր աղբյուրին:
Չհասկանալով հայ երիտասարդների ուզածը` այդ մարդիկ կռվի են բռնվել նրանց հետ, սակայն որոշ ժամանակ անց հասկացել են միմյանց: Չնայած դրան կեսգիշերին ոստիկանությունն իրենց տներից հանել և ոստիկանական տեղամաս է տարել բազմաթիվ հայ երիտասարդների, որոնց ծեծի են ենթարկել, նվաստացրել և անգամ անվայել խոսքեր հնչեցրել Հայոց Ցեղասպանության հասցեին: Կատարվածը խիստ հուզել է ջավախքահայությանը: