Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար գեներալ Ումիթ Դյունդարը հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե անվտանգության կառույցների ու դատախազությունների կողմից ձեռնարկված հրատապ միջոցառումների շնորհիվ հեղաշրջման փորձը ճնշվել է:
Թուրքական Sondakika.com լրատվական կայքի հաղորդմամբ՝ իշխանություններին հաջողվել է հեռուստաընկերության շենքի դիմաց հավաքված ժողովրդի հետ ներխուժել շենք և ձերբակալել շենքը գրաված զինվորականներին: Ըստ կայքի՝ կա մոտ մեկ տասնյակ ձերբակալված:
Հեղափոխությունը հաջողությամբ իրականացնելու դեպքում նրանք նախատեսել էին մասնավորապես ռազմական ոլորտի բարձրաստիճան պաշտոններում մի շարք նոր նշանակումներ իրականացնել:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից նոր տեղեկություններ են ստացվում` կապված զինված ուժերի գլխավոր շտաբը հետ վերցնելու ոստիկանության գործողությունների հետ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել Ֆրանսիայի Նիս քաղաքում հուլիսի 14ին տեղի ունեցած ահաբեկչության համար:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար Ումիթ Դյունդարը նոր տվյալներ է հրապարակել հուլիսի 15-ի գիշերը ձեռնարկված հեղաշրջման ձախողված փորձի ժամանակ գրանցված զոհերի վերաբերյալ:
Թուրքիայի նախագահականից պաշտոնապես կոչ են արել քաղաքացիներին հուլիսի 16-ի երեկոյան չլքել փողոցները և չցրվել: Այս հաղորդագրությունը տեղադրվել է Թուրքիայի նախագահականի պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում:
Թուրքիայի նախագահը կատարվածի պատասխանատու է հայտարարել «զուգահեռ կառույցին»: Նա նշել է, որ «ցանկացած իրադարձություն իր բարիքն ունի»` ընդգծելով, որ կատարվածը պատճառ կդառնա, որպեսզի իրենց զինվորականության շրջանում նոր զտումներ կիրականացնեն:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Թվիթերի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ազատում Թուրքիայի ԳՇ պետ Հուլուսի Աքարին, ով գիշերը պատանդ էր վերցվել հեղաշրջման փորձ իրականացնողների կողմից:
Համացանցում հայտնվել են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են զինվորականները հանձնվում Թուրքիայի իշխանություններին:
«Հասարակության մեջ տեսնում ենք, որ բևեռացումը տարբեր հայացքներ ունեցող ուժերի միջև ուժեղանում է, և բանակի մի հատվածը որոշեց այդ իրադրությանը վերջ տալ և իսլամականներին, իսլամիստներին, որոնց ներկայացնում է Էրդողանը, հեռացնել իշխանությունից: Բայց տեսանք, որ բանակը միասնական չգործեց»,- նշեց թուրքագետը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աթաթուրքի օդանավակայանում հայտարարել է, որ շարունակելու է մնալ երկրում, քանի դեռ իրադրությունը չի կարգավորվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հաղորդվում է նաև, որ զինվորներից ոմանք դաժան ծեծի են ենթարկվել, տեղեկություններ կան, որ զինվորներից ոմանց նետում են կամրջից:
Քուլելիի զինվորական ուսումնարանի 80 ուսանող ձերբակալվել է հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով:
Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության դեպքի վայրում հազարավոր մարդիկ ծաղիկներ են դնում, մոմեր վառում:
Վիրավորների թիվը հասնում է 1154-ի: Հեղաշրջման փորձի համար ողջ երկրում ձերբակալվել է թուրքական զինված ուժերի 1563 անդամ, 5 գեներալ, 29 գնդապետ ազատվել են պաշտոնից:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է հեղաշրջման փորձի համար ողջ երկրում ձերբակալվել է թուրքական զինված ուժերի 1563 անդամ, 5 գեներալ, 29 գնդապետ ազատվել են պաշտոնից: Իսկ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ գործողությունների ընթացքում սպանվել է հեղաշրջման կողմնակից գեներալներից մեկը:
Թուրքական «Հուրիեթ» պարբերականը հայտնում է, որ հուլիսի 16-ի առավոտյան թուրքական իշխանական ուժերը հատուկ գործողություն են իրականացրել Աքընջը օդուժի բազայի վրա, որտեղ պահվում էր Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը:
Ամերիկայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը տեսաուղերձով դիմել է Թուրքիայում ապրող հայերին:
Anadolu գործակալության տեղեկություններով, Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջման փորձի մեջ կասկածվող շուրջ 754 զինվորական, այդ թվում` 5 գեներալներ…
Թուրքական «Sondakika» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը թուրքական օդային ուժերի կողմից իրականացված օպերացիայի ժամանակ ազատվել է գերությունից: Նրան այժմ տեղափոխել են անվտանգ վայր:
«Միանշանակ, բոլորի շահերից է բխում խուսափել պատերազմի նոր բռնկումից եւ համոզված եմ, որ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի օգնությամբ հնարավոր է հասնել առաջընթացի»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր էջում ձերբակալված զինվորների լուսանկարներ է հրապարակել:
Ուղիղ եթեր Թուրքիայից. BBC, CNN, SKYnews, Haberturk:
Լրատվամիջոցները հաղորդում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղևորվում է դեպի Ստամբուլի միջազգային օդանավակայան:
Թուրքական ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ երկրի ղեկավարման «վերահսկողությունը նրանց ձեռքներում է»՝ ժողովրդավարական կարգ ու կանոնի համար:
Թուրքական ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը պետական հեղաշրջման մասնակիցների ռազմական ուղղաթիռ է ոչնչացրել Անկարայի երկնքում:
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում մեկնաբանել է երկրում իշխանությունը զավթելու փորձը:
Զինված ուժերի հետ բախումների հետևանքով Անկարայում սպանվել է 17 ոստիկան։
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում մարդիկ սուլոցներով ու վանկարկումներով են ճանապարհել օդանավակայանի տարածքից հեռացող տանկերը: