Թուրքական «Sondakika» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը թուրքական օդային ուժերի կողմից իրականացված օպերացիայի ժամանակ ազատվել է գերությունից: Նրան այժմ տեղափոխել են անվտանգ վայր:
«Միանշանակ, բոլորի շահերից է բխում խուսափել պատերազմի նոր բռնկումից եւ համոզված եմ, որ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի օգնությամբ հնարավոր է հասնել առաջընթացի»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր էջում ձերբակալված զինվորների լուսանկարներ է հրապարակել:
Ուղիղ եթեր Թուրքիայից. BBC, CNN, SKYnews, Haberturk:
Լրատվամիջոցները հաղորդում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղևորվում է դեպի Ստամբուլի միջազգային օդանավակայան:
Թուրքական ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ երկրի ղեկավարման «վերահսկողությունը նրանց ձեռքներում է»՝ ժողովրդավարական կարգ ու կանոնի համար:
Թուրքական ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը պետական հեղաշրջման մասնակիցների ռազմական ուղղաթիռ է ոչնչացրել Անկարայի երկնքում:
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում մեկնաբանել է երկրում իշխանությունը զավթելու փորձը:
Զինված ուժերի հետ բախումների հետևանքով Անկարայում սպանվել է 17 ոստիկան։
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում մարդիկ սուլոցներով ու վանկարկումներով են ճանապարհել օդանավակայանի տարածքից հեռացող տանկերը:
Կրակոցներ են հնչում Անկարայի նախագահական համալիրի մոտ, ասվում է Anadolu գործակալության Twitter-յան էջում:
Ինչպես հաղորդում է Ռուսթավի 2-ը, սահմանային հսկողությունն ուժեղացվել է։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ազգային անվտանգության խորհուրդ է հրավիրել Թուրքիայում ստեղծված իրավիճակի պատճառով, որտեղ զինվորականները ձեռնարկել են պետական հեղաշրջման փորձ:
Մեծ է հավանականությունը, որ կարող է բախում տեղի ունենալ բնակչության և զինված ուժերի միջև։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Թուրքիայում հրաձգության մասին հաղորդագրությունն ու հնարավոր հեղաշրջման մասին տեղեկությունը և զգուշության կոչ արել ամերիկացիներին:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը փորձում է հասարակական տրամադրությունները վերահսկել։
«Եվրոնյուզի» ուղիղ հեռարձակմամբ երևում է, որ մեծ թվով մարդիկ են դուրս եկել փողոց։
Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են այն մասին, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոշարասյունն ուղևորվել է օդանավակայանի կողմը:
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակին։
Թուրքիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հնչում են կրակոցներ թուրքական խորհրդարանի մոտ։
Ստամբուլ տանող բոլոր ճանապարհները փակ են։
Անկարայում հզոր պայթյուն է տեղի ունեցել TRT1 պետական հեռուստաալիքի շենքում, հայտնում են ադրբեջանական haqqin.az պորտալի աղբյուրները:
Թուրքիայում փակվել են բոլոր օդանավակայանները, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Ես կոչ եմ անում երկրի բոլոր բնակիչներին դուրս գալ հրապարակներին և օգնել կանգնեցնել անօրինությունը:
Թուրքիայում հեղաշրջման փորձ ձեռնարկած զինվորականները ռազմական դրություն են պարեկային ժամ են հայտարարել:
Թուրք լրագրողներին հաջողվել է կապ հաստատել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Հայոց Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է:
Թուրքիայի ողջ իշխանությունը հեղաշրջման փորձ կատարած զինվորականների ձեռքում չէ։
Ստամբուլից «Եվրոնյուզի» թղթակիցը հաղորդում է, որ ռազմական հեղաշրջումն ակնհայտ է։
Համացանցում են Թուրքիայում ընթացքի մեջ գտնվող հեղաշրջման առաջին կադրերը։