Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն այսօր երկարաձգել է երկրի տարածքում գործող ահաբեկչական սպառնալիքի «դեղին» (չափավոր) մակարդակի գործողության ժամկետը:
Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը հայտարարել է երկրի տնտեսության կրճատման աճող ռիսկերի մասին:
Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանն ակնդետ հետեւում են իրադարձությունների զարգացումներին Թուրքիայում, որտեղ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել, արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ երկիրն ավելի է մոտեցել ավտորիտար ռեժիմին:
Սիրիայի Հալեպ նահանգի Մանբիջ քաղաքի հազարավոր բնակիչներ օգոստոսի 13-ին վերադարձել են իրենց տներն այն բանից հետո, երբ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քրդական և արաբական ջոկատները ԱՄՆ աջակցությամբ ԴԱԻՇ-ից ազատագրեցին քաղաքը:
Ի պատասխան Գերմանիայի անվտանգությանը սպառնացող նոր վտանգների՝ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հանձնարարել է Գերմանիայի դաշնային հողերի իրավապահ մարմիններին ավելացնել աշխատակիցների թիվը:
Կաննի իշխանությունները լողափեր այցելությունների նոր կանոններ են մտածել: Liberation թերթի տեղեկություններով՝ արգելվում է քաղաքային լողափեր այցելել բուրկինիով (իսլամի կանոններին համապատասխան լողազգեստ, որն ամբողջությամբ փակում է մարմինը):
Ավելի քան 70 հազար մարդ է ստիպված եղել հեռանալ իրենց տներից Ֆիլիպիններում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով:
Հյուսիսային Կորեան մեղադրել է ԱՄՆ-ին հանրապետության տարածք ներխուժելու նախապատրաստության մեջ և սպառնացել է միջուկային հարված հասցնել:
Թուրքական իշխանությունները դարձյալ մերժել են Հունաստանի պահանջը՝ երկրի զորքերը դուրս բերել Հյուսիսային Կիպրոսից:
Շվեդիայի դպրոցների և գիմնազիաների նախարար Աիդա Խաջիալիչը, հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ ոստիկանությունը նրան կանգնեցրել է արյան մեջ ալկոհոլի բարձր չափաքանակով ավտոմեքենա վարելիս:
Թուրքիայի իշխանությունները պլանավորում են մինչև 60 տոկոսով ավելացնել քաղաքացիական աշխատակիցների թիվը երկրի պաշտպանության նախարարությունում, հայտնում է «Հուրիեթ» պարբերականը՝ հղում կատարելով Թուրքիայի պաշտպանության նախարարությունում իր աղբյուրին:
Քրդական աշխարհազորայիններն սկսել են հարձակումները Իրաքի հյուսիսում՝ ԴԱԻՇ-ի ջիհադիստական ոստիկանության ջոկատների վրա:
3 մարդ է զոհվել, ավելի քան հազար մարդ կարիք ունի տարհանման ԱՄՆ Լուիզիաիան նահանգում իր ուժով աննախադեպ ջրհեղեղի հետևանքով, հայտնում է NBC News-ը՝ հղում կատարելով նահանգի նահանգապետ Ջոն Էդվարդսի հայտարարությանը:
Երկու սարքերն էլ տեղադրվել են տեղի շուկայից ոչ հեռու, որը հայտնի է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացիների շրջանում:
Ռուսաստանի ռազմաօդային ուժերը Սիրիայում հարվածներ են հասցրել ԴԱԻՇ-ի օբյեկտներին:
ԱՄՆ Վիսկոնսկին նահանգի Միլուոկի խոշորագույն քաղաքում փողոցային անկարգություններ են բռնկվել: Ավելի քան 100 մարդ է դուրս եկել բողոքի ակցիայի ոստիկանության կողմից աֆրոամերիկացու սպանելու պատճառով:
Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն, ով վերջին տարիներին չափազանց քիչ է երևում հանրությանը, մասնակցել է իր 90-ամյակին նվիրված միջոցառմանը:
Թուրքիան չի համաձայնի Վաշինգտոնի հետ փոխզիջումների գնալ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցով, որին մեղադրում են երկրում ռազմական հեղաշրջում կազմակերպելու մեջ:
Նյու Յորքի Քուինս շրջանում մուսուլմաններ են հավաքվել, որոնք դուրս են եկել քաղաքի փողոցներ՝ իրենց վրդովմունքը հայտնելու տեղի Ալ-Ֆուրկան մզկիթի իմամ Մաուլամ Ակոնջիի սպանության առնչությամբ:
Ամենից շատ` 5.2%-ով նվազել են տնային գործածության ապրանքների գները։
«Մենք արդեն 1 միլիոնից ավելի հյուրերի ենք ընդունել հունիսի 16-ին մեր պաշտոնական բացման պահից: Նրանց տպավորություններն այն ամենն էին, ինչի հույսը մենք ունեինք, եւ նույնիսկ ավելին»,- ՉՄՌ-ն մեջբերում է The Walt Disney ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերի խոսքը:
2016 թվականի սկզբից Իրանը 518 մլն խմ գազ է մատակարարել Թուրքիա, ինչը 8,8 տոկոսով գերազանցում է 2015 թվականի համապատասխան ցուցանիշը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Չանքայա պալատում հեռուստաալիքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկրի զինված ուժերի սպայական անձնակազմի 60-80 տոկոսը, ռազմական ուսումնարանների 95 տոկոսը կապված են «Գյուլենի ահաբեկչական կազմակերպության» (FETՃ) հետ, որին Անկարան մեղադրում է երկրում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:
«Այժմ կառուցվածքը փոխվել է եւ նավթի տեսակարար կշիռը արտահանման մեջ նվազել է: Գինն ընկնելու հետ` նվազում է նաեւ արտահանման ծավալը: Ճիշտ է` ներկրման մեջ էլ է նվազում դիտվում, սակայն, դա արտահանման մեջ եղածի մակարդակի չէ», -նշել է նա:
«Ռոյթերս»-ը հայտնում է, որ Բայդենը Թուրքիա կժամանի օգոստոսի 24-ին` դառնալով առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով Անկարա է այցելում ռազմական հեղաշրջման փորձից հետո:
Իտալիայի պետական պարտքի չափը 2016 թվականի հունիսին հասել է պատմական առավելագույնին՝ գերազանցելով 2,248 տրլն եվրոն: Այ մասին հայտնել է Իտալիայի Կենտրոնական բանկը:
Վարշավայի շրջանային դատախազությունը քննչական գործողություններ է սկսել իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկուն սպանելու կոչի գործով:
Սիրիական Հալեպ քաղաքում անցած մի քանի օրերին ահաբեկչական խմբավորումները կրակահերթի տակ են պահել ռազմական ակադեմիան, երկու բնակելի թաղամաս եւ օդանավակայանը:
Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված հետաքննության շրջանակում ձերբակալված ժանդարմների թիվը հասել է 10-ի:
Նրա խոսքով` եթե Եվրոպան չկատարի թուրք քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու իր խոստումը, Թուրքիան Եվրամիության երկրներից սիրիական փախստականներ չի ընդունի: