![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսական ռմբակոծիչները Սիրիայում ԴԱԻՇ-ի 6 խոշորագույն պահեստ են ոչնչացրել
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/1464636111_640x419.jpg)
Ռուսաստանի ռազմաօդային ուժերը Սիրիայում հարվածներ են հասցրել ԴԱԻՇ-ի օբյեկտներին, տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Տու-22Մ3» ինքնաթիռները, դուրս գալով Ռուսաստանի տարածքում գտնվող օդանավակայանից, բեկորա-ֆուգասային ռազմամթերքով հարված են հասցրել Սիրիայի հարավարևմտյան շրջաններին և Դեյր Զորի հյուսիսարևելյան շրջաններին:
Հարվածները ոչնչացրել են ահաբեկիչների 2 կետ, զինամթերքով 6 խոշոր պահեստ, 2 տանկ և հետևակի 4 մարտական մեքենա, 7 ավտոմեքենա, մեծ քանակությամբ զինյալների:
Ռմբակոծիչներին օգնել են «Խմեյմիմ» օդանավակայանից դուրս եկած «Սու-30ՍՄ» և «Սու-35Ս» ինքնաթիռները:
ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ առաջադրանքը կատարելուց հետո ռուսական ինքնաթիռները վերադարձել են տեղակայման վայրեր: