Բաժիններ՝

Ֆիդել Կաստրոն իր 90-ամյակի առթիվ հայտնվել է հանրության առաջ

Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն, ով վերջին տարիներին չափազանց քիչ է երևում հանրությանը, մասնակցել է իր 90-ամյակին նվիրված միջոցառմանը:

Հոբելյանական միջոցառումն անցկացվել է Հավանայի Կառլ Մարքսի անվան թատրոնում, որտեղ Ֆիդել Կաստրոն ժամանել է իր եղբոր՝ Ռաուլ Կաստրոյի, որը ներկայումս Կուբայի նախագահն է և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ընկերակցությամբ:

Արարողության ժամանակ կոմանդանտեն վեր չի կացել իր աթոռից և ընդհանուր առմամբ հիվանդագին տեսք է ունեցել, հայտնում է BBC-ն:

Թատրոնի ներկայացումը նվիրված է եղել Ֆիդել Կաստրոյի կենսագրության նշանակալի հատվածներին և Կուբայի հեղափոխությանը:

Տոնակատարությունն այնուհետ շարունակվել է Հավանայի փողոցներում և ավարտվել տոնական հրավառությամբ:

Նախորդ անգամ Կաստրոն հանրության առաջ երևացել էր այս տարվա ապրիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031