Ջոզեֆ Բայդենը կայցելի Թուրքիա

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը կայցելի Թուրքիա: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: «Հուլիսի 15-ից (Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից) հետո ԱՄՆ-ի դիրքորոշումը բարելավվել է, ու նրանք սկսել են գործել: Մեզ կայցելի փոխնախագահ Բայդենը»,- «Դողան» գործակալությունը փոխանցել է վարչապետի խոսքերը:

«Ռոյթերս»-ը հայտնում է, որ Բայդենը Թուրքիա կժամանի օգոստոսի 24-ին` դառնալով առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով Անկարա է այցելում ռազմական հեղաշրջման փորձից հետո:

Պաշտոնական Անկարան կարծում է, որ ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999 թվականից բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, պատասխանատվություն է կրում ռազմական հեղաշրջման փորձի համար:

Տեսանյութեր

Լրահոս