Պակիստանում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով առնվազն 12 ոստիկան է զոհվել

Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող անցակետերից մեկում գրոհայինները ականապատված մեքենա են պայթեցրել, իսկ հետո կրակ բացել ոստիկանների ուղղությամբ։ AFP լրատվական գործակալության տվյալներով՝ հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, 5-ը՝ վիրավորվել։

«Անցյալ գիշեր Բաննու շրջանի Ֆաթեհ Խել բնակավայրում մահապարտ ահաբեկիչը պայթուցիկով լցված մեքենայով հարվածել է ոստիկանական անցակետին, ինչից հետո մի քանի զինյալներ են ներխուժել տարածք»,- գործակալությանը հայտնել է Բաննուի ոստիկանության ներկայացուցիչ Մուհամմադ Սաջադ Խանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031