Թուրքիան բացառել է Գյուլենի հարցով ԱՄՆ-ի հետ փոխզիջման գնալը
Թուրքիան չի համաձայնի Վաշինգտոնի հետ փոխզիջումների գնալ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցով, որին մեղադրում են երկրում ռազմական հեղաշրջում կազմակերպելու մեջ: Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
«Ոչ մի փոխզիջում չի կարող լինել, բացի այդ գլխավոր ահաբեկչին Թուրքիա տեղափոխելուց, որտեղ նա կպատժվի»,- հայտարարել է Յըլդըրըմը:
Թուրքիայի վարչապետն ԱՄՆ-ին նախազգուշացրել է հակաամերիկյան տրամադրությունների աճի մասին, եթե Վաշինգտոնը հրաժարվի արտահանձնել Գյուլենին:
«Ամերիկայի նկատմամբ բացասական տրամադրությունների միակ միջոցն այդ մարդուն արտահանձնելն է ու համոզվելը, որ թուրքական արդարադատության համակարգը նրան կենթարկի պատասխանատվության»,- ընդգծել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ էր արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային արտահանձնել Գյուլենին, քանի որ նա է ոգեշնչել հեղաշրջման մասնակիցներին: