Բաժիններ՝

Ջրհեղեղ ԱՄՆ Լուիզիանա նահանգում, կան զոհեր

3 մարդ է զոհվել, ավելի քան հազար մարդ կարիք ունի տարհանման ԱՄՆ Լուիզիաիան նահանգում իր ուժով աննախադեպ ջրհեղեղի հետևանքով, հայտնում է NBC News-ը՝ հղում կատարելով նահանգի նահանգապետ Ջոն Էդվարդսի հայտարարությանը:

Հորդառատ անձրևները շրջանում մի քանի ջրհեղեղի պատճառ են դարձել: Էդվարդսը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել: Նրա խոսքով՝ մարդկանց փրկելու նպատակով անհրաժեշտ է ուղարկել նավակներ և ուղղաթիռներ:

Եղանակի կանխատեսումների համաձայն՝ անձրևները նահանգում կշարունակվեն:

«Քանի որ դա ռեկորդային ջրհեղեղ է, մենք չգիտենք, թե որքան կբարձրանա ջուրը նահանգի շրջաններում»,- ասել է Էդվարդսը:

Ներկայում հայտնի է 3 զոհի մասին, 1 տղամարդ անհետ կորած է համարվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031