Ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է, որ երեկ գիշեր Ստամբուլում հարձակվել են ադրբեջանցի քրեական հեղինակություն Ռովշան Ջանիևի (Լենքորանսկի) վրա:
Հայտնի է դարձել «Արևելյան գործընկերության» երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման օրը: Այս մասին ուկրաինական «5 ալիքին» հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը: Նրա խոսքով` հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին:
Համաձայն Conflict Intelligence Team (CIT)-ի հրապարակած զեկույցի` հայտնի է դարձել Սիրիայում ևս 2 ռուս զինծառայողի մահվան մասին:
Փաստաթուղթը նախատեսում է Ադրբեջանում առաջին փոխնախագահի և փոխնախագահների ինստիտուտի հիմնում: Ադրբեջանում գործող օրենսդրության հետ փոփոխության տարբերությունն այն է, որ եթե երկրի վարչապետը հաստատվում է խորհրդարանի կողմից, ապա առաջին փոխնախագահին նշանակում է անձամբ պետության ղեկավարը՝ առանց համաձայնեցման:
«Մենք թույլ չենք տա հանրաքվեի նախօրեին անցկացնել չարտոնված երթեր, միտինգներ ու պիկետներ»,- հայտարարել է Զալովը, ում խոսքերը ներկայացնում է APA գործակալությունը:
«Մենք պարզորոշ հասկանալ ենք տվել, որ գոյություն ունեցող եւ Սահմանադրության հիման վրա գործող իսլամը Գերմանիայի բաղկացուցիչ մասն է»,- գործակալուկթյունը մեջբերել Է գերմանական կառավարության ղեկավարի խոսքը:
Թուրքիայի զինված ուժերը մաքրվել են դավաճանների մեծ մասից, ընդ որում, ծառայությունից հեռացվածների թիվը կազմում է մոտ 4000 զինծառայող, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը Anadolu գործակալությանը տված հարցազրույցում:
ԱՄՆ հետախուզության աշխատակիցները ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Դոնալդ Թրամփի համար առաջին գաղտնի ճեպազրույցն են անցկացրել` նվիրված ազգային անվտանգությանը:
Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում ուղևորատար ավտոբուս է կողաշրջվել, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 31-ը` վիրավորվել, հայտնում է թուրքական «Միլիեթ» թերթը:
Brent ապրանքանիշի նավթի գինը Լոնդոնի ICE բորսայում թանկացել է 0,25 տոկոսով
ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել միջուկային ռազմամթերքը Թուրքիայից Ռումինիայի «Դևեսելու» ռազմաբազա տեղափոխելու գործին, հայտնում է Բրյուսելի EurActiv ինտերնետ պարբերականը` հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Թուրքիայի ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում երկրում ձախողված պետական հեղաշրջման հետաքննության շրջանակում:
Շուրջ 18 հազար մարդ է մահացել Սիրիայի բանտերում 2011-2015թթ., ասվում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում, հայտնում է BBC-ն:
Նվազագույնը 120 մարդ է վիրավորվել Թուրքիայի հարավարևելյան Էլյազըղ քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է AFP-ն` հղում կատարելով Թուրքիայի անվտանգության ուժերում իր աղբյուրներին:
Արտաքին քաղաքականության մեջ անհաջողություններից հետո Բարաք Օբաման, ում նախագահության ժամկետը մոտենում է ավարտին, կարող է փորձել իր անունը թողնել պատմության մեջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաշտվելու ճանապարհով, գրում է The Times-ը:
Օգոստոսի 17-ին Լոս Անջելեսում 92 տարեկանում վախճանվել է ռեժիսոր Արթուր Հիլլերը, տեղեկացնում է Associated Press-ը:
ԱՄՆ-ի «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրին ՀՀ անդամակցությունը հաստատվել է 2013թ.-ին և նշված ծրագրի հիմնական նպատակն է աջակցել հայկական կողմին խաղաղապահ կարողությունների զարգացման և ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող առաքելությունների ներգրավման գործընթացում:
ԱՄՆ-ն այս տարվա հունվարին Իրանին է փոխանցել 400 միլիոն դոլար այն բանից հետո, երբ Թեհրանից ԱՄՆ է ուղևորվել Իրանում բանտարկված 3 ամերիկացիներին տեղափոխող ինքնաթիռը, հայտնում է The Wall Street Journal-ը` վկայակոչելով իր աղբյուրներին:
Վանում անցած գիշեր տեղական ժամանակով մոտ ժամը 23:15-ին Իսքելե պողոտայում ոստիկանության բաժանմունքի մոտ ավտոմեքենա է պայթեցվել, ինչի հետեւանքով զոհվել է 5, վիրավորվել 40 մարդ:
Ավելի քան 35 հազար տների բնակիչներ են ստիպված եղել թողնել իրենց տները հրդեհների հետևանքով, որոնք մոլեգնում են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, հայտնում է USA Today պարբերականը:
Աշխարհում ամենաերկար ապակե կամուրջը, որը կառուցվում է Չինաստանում, այցելուների համար կբացվի օգոստոսի 20-ին: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
Լաս Վեգասում վերահսկվող պայթեցումով քանդել են ամենահռչակավոր խաղատներնից մեկի՝ Riviera-ի շենքը, տեղեկացնում է WCTV հեռուստաալիքը:
Գվատեմալայի արեւմուտքի Կետցալտենագոյի դեպարտամենտում Սանտյագիտո հրաբուխը ծովի մակերեւույթից 5 կիլոմետր բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել:
Լեհաստանի բնակչուհուն հաջողվել է դուրս գալ 16-ամյա կոմայից` կենտրոնական նյարդային համակարգի յուրահատուկ խթանիչի փոխպատվաստման միջոցով:
Իսրայելը Թուրքիային 20 մլն դոլար փոխհատուցում կվճարի «Ազատության նավատորմի» կազմում Պաղեստինի Գազայի հատված մարդասիրական օգնություն փոխադրող թուրքական «Մավի Մարմարա» նավի հետ կապված միջադեպի համար:
ՆԱՏՕ-ն իր անհանգստություն է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին ռուսական նշանակալի աջակցության կապակցությամբ:
«Միակողմանի զիջումներն ընդհանրապես անհեթեթություն են, դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ որևէ մեկին կամ երկու կողմին էլ պարտադրվում են լուծումներ: Ղարաբաղյան հակամարտության մեջ նման մոտեցումը բացառվում է»:
Հունաստանի առափնյա պահպանության ուժերն օգոստոսի 17-ի առավոտյան 59 միգրանտների են փրկել Էգեյան ծովի Կոս կղզու շրջանում: Այդ մասին հայտնել է գերմանական DPA գործակալությունը:
ԿԺԴՀ-ն մշակել է Ինտերնետ-հեռուստատեսության (IPTV) իր սեփական անալոգը համաշխարհային համակարգչային սարդոստայնին միանալու բացակայության պայմաններում: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի Ռյոնհապ գործակալությունը:
Ֆրանսիայի հարավում տեղի ունեցած երկաթուղային վթարից ծանր վնասվածքներ է ստացել ոչ պակաս, քան 10 մարդ: