Թուրքական բանակը կղեկավարեն քաղաքացիական անձինք
Թուրքիայի իշխանությունները պլանավորում են մինչև 60 տոկոսով ավելացնել քաղաքացիական աշխատակիցների թիվը երկրի պաշտպանության նախարարությունում, հայտնում է «Հուրիեթ» պարբերականը՝ հղում կատարելով Թուրքիայի պաշտպանության նախարարությունում իր աղբյուրին:
«Նախարարության վերակազմավորման նպատակը՝ 60 տոկոս քաղաքացիական և 40 տոկոս զինվորականներն են ղեկավար կազմում: Նախնական փուլում քաղաքացիականների թիվը կարող է հասնել անձնակազմի կռսին, սակայն վերջնական նպատակը 60-40 տոկոս հարաբերակցությանը հասնելն է»,- հայտարարել է աղբյուրը:
Երկրի իշխանությունները մտադիր են օգտվել ԱՄՆ-ի փորձից: Աղբյուրի խոսքով՝ Պենտագոնի անձնակազմի 70 տոկոսը կազմում են քաղաքացիական անձինք և միայն 30 տոկոսն է զինծառայող: