«ԱՆՏԵՂՅԱԿ, ԲԵԽԱԲԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ». Արթուր Խաչատրյան

Արթուր Խաչատրյանը գրում է.  «ԱՆՏԵՂՅԱԿ, ԲԵԽԱԲԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի հայրենակիցներ,

Ապրիլի 30-ին հարցում էի ուղարկել կառավարություն՝ մարնամասն տեղեկություններ ստանալու համար, թե Հայաստանի դեմ մղվող «հիբրիդային» պատերազմում հաղթելու համար Եվրամիության տրամադրած (կամ տրամադրելիք) 12 միլիոն եվրոն կոնկրետ ինչի՞ վրա է ծախսվել (կամ պիտի ծախսվի)։ Ստացել եմ ԱԳՆ պատասխանը՝ ՏԵՂՅԱԿ ՉԵՆՔ։ Ինչ որ մի բան տրամադրվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի, մնացածը` ՀԿ-ներ, անկախ լրագրողներ և այլն:

Ինչ է ստացվում։ Հայաստանը փող է խնդրում եվրոպացիներից «2026 թվականին կայանալիք խորհրդարանի ընտրությանն ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար»։ Եվրոպացիները սիրահոժար տալիս են։ Բայց դե ո՞ւմ, ինչքա՞ն, ինչի՞ համար․․․․ կառավարությունը չգիտի, իրենց չի հետաքրքրում։ Բա չեք ուզո՞ւմ իմանալ հիբրիդային պատերազմի դեմ Հայաստանում ովքե՞ր և ինչպե՞ս են պայքարում»:

 

May be an image of text

May be an image of text

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031