Բաժիններ՝

Բրիտանացին 2,5 մլն դոլարի ոսկու ձուլակտորներ է գտել խորհրդային Տ-­54 տանկում

Բրիտանացի հավաքորդ Նիկ Միդը խորհրդային Տ-­54 տանկի մեջ գտել է ոսկու ձուլակտորներ՝ 2 միլիոն ֆունտ ստեռլինգ (2,5 միլիոն դոլար) ընդհանուր արժողությամբ: Այս մասին հրապարակումը ապրիլի 9-­ին հայտնվել է The Sun թերթում:
55-­ամյա Միդը տանկը գնել է eBay ինտերնետ­աճուրդում 37 հազար դոլարով:

Ձուլակտորները նա գտել է վառելիքի բաքում, երբ գնումն ուսումնասիրում էր մեխանիկ Թոդ Չեմբեռլենի հետ, որն էլ գնահատել է գտածոն: Հավաքորդն այնպես է զարմացել, որ ոստիկանություն է կանչել, որն էլ նրանից ոսկին ստացագրով առգրավել է:

«Թող ես ոսկին հետ չստանամ, բայց դրա փոխարեն ինձ մոտ կմնա իմ հիանալի տանկը»,­-հայտարարել է բրիտանացին:

Նրա գնած Տ-­54 տանկը պատկանել է Իրաքի զինված ուժերին եւ մասնակցել Պարսից ծոցի 1990-1991 թվականների պատերազմին: Այն ժամանակ տանկը հայտնվել է միջազգային կոալիցիայի զորքերի ձեռքում (Մեծ Բրիտանիան մտնում էր կոալիցիայի մեջ) եւ տարվել Միացյալ Թագավորություն:

Միդի կարծիքով՝ իրացքի զինվորականները վառելիքի հատվածամասում թաքցրել են Քուվեյթի պահեստարաններից դուրս բերված ոսկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս