Դե Միստուրան Սիրիայի շուրջ կոնսուլտացիաներ կանցկացնի ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամների հետ
Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան Դե Միստուրան ապրիլի 12-ին Նյու Յորքում Սիրիայի շուրջ կոնսուլտացիաներ կանցկացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների հետ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է հատուկ դեսպանորդի գրասենյակի աղբյուրը:
Նա հավաստել է, որ դե Միստուրան ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներին հաշվետվություն կներկայացնի Ժնեւում կայացած միջսիրիական բանակցություններ անցած փուլի մասին:
Ավելի վաղ դե Միստուրան հայտարարել է, որ Ժնեւում միջսիրիական բանակցությունների նոր փուլի ամսաթիվը կորոշի այն բանից հետո, երբ Նյու Յորքում հանդիպում կունենա ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամների եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ: ՌԻԱ Նովոստիի աղբյուրները հայտնել են, որ Ժնևը պլանավորվում է անցկացնել մայիսի կեսին՝ Աստանայում Սիրիայի շուրջ մայիսի 34-ին կայանալիք հանդիպումից հետո: