Մոսուլում ռազմական գործողությունների հետևանքով փախստական է դարձել ավելի քան 350 հազար մարդ
Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով` Իրաքի Մոսուլ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 350 հազար մարդ դարձել է փախստական: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Մարդկանց փախուստը Մոսուլից շարունակում է. ավելի քան 17 հազար մարդ փախստական արդեն իսկ լքել է քաղաքը միայն այս շաբաթ և կիրակի օրերի ընթացքում»,- նշել է Ժուժարիկը:
Նրա խոսքով` ավելի քան 352 հազար մարդ մնացել է անօթևան, նրանցից 280 հազարը` ռազմական գործողությունների հետևանքով: