Բաժիններ՝

Թերեզա Մեյը սկսել է զբաղվել ֆիթնեսով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը սկսել է ֆիթնեսով զբաղվել անձնական մարզիչի հետ։

Նշվում է, որ 60-­ամյա Մեյը մարզանքների համար վարձել է Լի Քառնաբիին: Նա մարզիկի հետ պարապում է շաբաթական մեկ անգամ եւ մարզումները բաց է թողնում միայն այն ժամանակ, երբ գտնվում է արտասահմանում: Պարապմունքների մեկ ժամը քաղաքական գործչի վրա նստում է 45 ֆունտ ստեռլինգ (շուրջ 55 դոլար):

Քառնաբին կազմել է մարզումների շարք, որոնք ներառում են քրոսֆիթի, մարմնամարզության տարրեր, կշռաքարերով աշխատանք եւ կարդիո: Բրիտանացու խոսքով՝ Մեյը հաճույքով է աշխատում իր մարմնի վրա: Հայտնի է, որ նա տառապում է առաջին տիպի շաքարախտով: Ակտիվ ապրելակերպը նրան օգնում է հետեւել առողջությանը եւ մնալ լավ վիճակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս