ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ Հայաստանից մատակարարումների փոխարինումը դժվարություններ չի ստեղծի Ռուսաստանի համար։ «Այնուամենայնիվ, եթե գնահատենք այս մատակարարումները Միության մյուս երկրների շուկաների վրա դրանց տնտեսական ազդեցության տեսանկյունից, դրանց նշանակությունը չի կարող նշանակալի համարվել։
Ըստ «Reuters» գործակալության՝ Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար: Ըստ էության, սա համաշխարհային առևտրի կարևորագույն երթուղիներից մեկում սեփական «ծովային տուրքերի» համակարգ ստեղծել է նշանակում:
Հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանում հայկական կոնյակների մանրածախ վաճառքը տարեկան կտրվածքով նվազել է 12.2%-ով՝ հասնելով 1.37 միլիոն դեկալիտրի (դալ): Սա բխում է Коммерсантъ-ին տրամադրված շուկայի մասնակիցների տվյալներից:
Պակիստանի Բելուջիստան նահանգում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 34 մարդ, հաղորդում է Al Jazeera-ն։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Բուլղարիային կոչ է արել վերանայել ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները Բեզմերի ավիաբազայում ժամանակավորապես տեղակայելու որոշումը։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Իրանի պետական լրատվամիջոցներին։
Sputnik Արմենիայի տվյալներով՝ ադրբեջանական Silk Way զենք փոխադրող ավիաընկերության ինքնաթիռը միայն վերջին 5 օրերի ընթացքում 5 թռիչք է իրականացրել դեպի Իսրայել։
Հինգ մարդ է տուժել Վոլգոգրադի մարզի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով, որտեղ վնասվել են բնակելի տներ, արդյունաբերական ձեռնարկություն և Wildberries լոգիստիկ օբյեկտ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ, նախնական տվյալներով, Ռուսաստանը Դնեպրոպետրովսկի մարզի Ռադուշնոյե գյուղին հարվածել է Հյուսիսային Կորեայում արտադրված բալիստիկ հրթիռով։
Վոլգոգրադում Wildberries լոգիստիկ օբյեկտի վրա հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերվել Գազայի հատվածում «Համաս»-ի և մյուս զինված խմբավորումների լիակատար զինաթափման շուրջ։
Իրանի ԶՈւ-ն աննախադեպ զանգվածային հարվածներ է հասցրել իրաքյան Քուրդիստանում (Էրբիլ և Սուլեյմանիա) ահաբեկիչների բազաներին։
Եվրոպական ֆուտբոլի ղեկավարներն արդեն ունեն ծրագրեր, որոնք կարող են օգտագործվել Աշխարհի առաջնության իրենց սեփական տարբերակը մեկնարկելու համար, հայտնում է Sky News-ը։
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցը Կիև, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան օգոստոսի երկրորդ կեսին:
Առաջարկի էությունը հետևյալն է. Կանադան ամեն տարի Կիևին է հատկացնում 461 միլիոն դոլար, իսկ Ուկրաինան այդ գումարով հեղուկ բնական գազ է գնում հենց Կանադայից։ Կիևում այս քայլն անվանել են «էներգետիկ անվտանգության ռազմավարական կամուրջ»։ Բանակցությունների արդյունքները դեռևս անհայտ են. հավանաբար, կանադացիները դեռ փորձում են ըմբռնել լսածը։
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը մեկնաբանել է իրեն «ահաբեկիչների» ցանկում ընդգրկելու վերաբերյալ Ռուսաստանի իշխանությունների որոշումը։
Հայաստանի մասնաբաժինը Ռուսաստանի ապրանքաշրջանառության մեջ չի գերազանցում 0,9%-ը, ուստի հանրապետությունից մատակարարումները փոխարինելը դժվար չի լինի, հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:
2026 թվականի առաջին կիսամյակում Վրաստանում տուրիզմից ստացված եկամուտը նվազել է 2%-ով և կազմել 1,93 միլիարդ դոլար։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Ազգային բանկի տվյալներով՝ անկումը հիմնականում կապված է այցելուների թվի նվազման հետ. հունվար-հունիս ամիսներին Վրաստան է այցելել 2,73 միլիոն միջազգային այցելու, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 76 հազարով կամ 3%-ով պակաս է։ Չնայած եկամուտների նվազմանը՝ […]
Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցը միջազգային արբիտրաժ հասցնելը կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ Հայաստանի համար և է՛լ ավելի վատթարացնել երկրի ներդրումային կլիման։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։
Իր հետարձակուրդյան առաջին մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը մի քանի դրվագով անդրադարձավ Ռուսաստանի հետ հարաբերություններում ստեղծված իրավիճակին՝ այն անվանելով ոչ թե ճգնաժամ, այլ հնարավորություն։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարն Անկարայում հանդիպել է Իրաքի Քիրքուկ նահանգի ղեկավար Մեհմեդ Սեմամ Աղայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Քիրքուկի զարգացմանը և էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։
BMG-ին հայտնի է դարձել, որ Վրաստանում կորած թաիլանդցի յութուբերին մահացած են գտել իր ժամանակավոր բնակարանում։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը գտնվում է «հատուկ ռազմական գործողության ավարտի կարևոր փուլում», հայտնում է РИА Новости-ն։
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Համիդ Ղանբարիին։
Հուլիսի 23-ին տեղի է ունեցել ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում անհրաժեշտ հանձնառությունների և ոլորտային գործընթացների արդյունավետ իրականացման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հանդիպումը, որը ղեկավարում է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) գծով պարտավորությունների միակողմանի վերանայման դեպքում Ռուսաստանն իրավունք կունենա փոխհատուցում պահանջել Հայաստանից. ՌԴ տնտեսական զարգացման նախարար. Մաքսիմ Ռեշետնիկովն արձագանքել է Փաշինյանի խոսքերին
Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին Վրաստանն Ադրբեջանից և Ռուսաստանից գնել է 1.7 միլիարդ խորանարդ մետր գազ (տարեկան աճը՝ 10%):
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի Վաշինգտոնում անձնական հանդիպում են անցկացրել, որի ընթացքում քննարկել են տարաձայնությունները պատերազմի և Մերձավոր Արևելքում քաղաքականության հարցերի շուրջ։ Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները զրույցը բնութագրել են որպես «ուղիղ» և «անկեղծ», հայտնում է Axios։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ առաջիկա 100 օրը վճռորոշ կդառնան Ուկրաինայում հակամարտության հետագա զարգացման համար՝ ընդգծելով, որ պատերազմի ելքը մնում է անորոշ, գրում է The Guardian-ը։
2026 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանի տարածք է մուտք գործել 1.7 միլիոն միջազգային այցելու, ինչը 4.9%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Վրաստանի կառավարությունը կստեղծի տարածաշրջանային քաղաքականության հարցերով պետական նախարարի պաշտոն, հայտարարել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նշված պետնախարարի գործառույթը կիրականացնի փոխվարչապետ Մամուկա Մդինարաձեն։