Ճապոնիայում արջը հարձակվել է օտարերկրյա զբոսաշրջիկի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Հոնսյու կղզու Տովադա լճի հարակից դիտակետում։
Օգոստոսի 18-ին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Էրբիլի իշխանություններին կոչ է արել զգուշություն պահպանել և թույլ չտալ Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած վերջին հարձակումն օգտագործել Թեհրանի հետ հարաբերությունների վատթարացման համար: Նրա խոսքով՝ միջադեպը կարող էր կազմակերպվել հարևանների միջև կոնֆլիկտ հրահրելու հաշվարկով:
Մինչ տարածաշրջանում շարունակվում են հաղորդակցությունների ապաշրջափակման և TRIPP-ի հեռանկարների շուրջ քննարկումները, Վրաստանը հետևողականորեն արդիականացնում է արդեն իսկ գործող հյուսիսային երթուղին։Ստեփանծմինդա-Գվելեթի հատվածում, ըստ էության, նոր ճանապարհ է կառուցվում։ Նախագծի առանցքային օբյեկտը երկկիլոմետրանոց կամուրջն է, որը դառնալու է ամենաերկարը Վրաստանում։ Այն Ստեփանծմինդան կապելու է Դարյալի նոր թունելի հարակից հատվածի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսին իրականացրել է ավելի քան 1 հազար արժեթղթային գործարք՝ ընդհանուր $78,1 մլն-ից մինչև $263,1 մլն ծավալով։ Այդ մասին վկայում է ԱՄՆ Կառավարական էթիկայի գրասենյակի հրապարակած ֆինանսական հայտարարագիրը, գրում է Bloomberg գործակալությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի կազմում Չեչենական Հանրապետության առաջին նախագահ Ախմատ Կադիրովի ծննդյան 75-ամյակի առթիվ, հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին՝ հայտարարելով, որ նա ամեն ինչ արեց խաղաղությունն ու անդորրը հանրապետություն վերադարձնելու համար։
Ռուսաստանի զինված ուժերը մեկ օրվա ընթացքում հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների, ՀՕՊ ռադիոլոկացիոն կայանի, ինչպես նաև ուկրաինական ԱԹՍ-ների և դրանց բաղադրիչների պահեստավորման վայրերի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Օգոստոսի 23-ին Ղազախստանում սկսվել է միապալատ խորհրդարանի՝ քուրուլթայի ընտրության քվեարկությունը։ Սրանք առաջին խորհրդարանական ընտրություններն են՝ հուլիսի 1-ին նոր սահմանադրության ուժի մեջ մտնելուց ի վեր։
Իրանի խորհրդարանի պատգամավոր Հոսեյն Ալի Հաջի Դելիջանին հայտարարել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները պետք է փոխհատուցեն Իրանին հասցված վնասը, իսկ որպես փոխհատուցում հեռանկարում կարող են նրան տրամադրել իրենց տարածքը, հայտնում է Pars Today-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադան ուզում է «օգտվել նահանգի կարգավիճակի առավելություններից՝ նահանգ չդառնալով»՝ երկու երկրների միջև առևտրային բանակցությունների տապալումից հետո։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկիրը վարում է «լայնածավալ տնտեսական պատերազմ և անվտանգային ոլորտում պատերազմ», սակայն, չնայած ճնշմանը և ճգնաժամերին, պահպանում է ուժն ու միասնությունը, հաղորդում է Mehr-ը։
Վրաստանի պետական էլեկտրահամակարգի տվյալներով՝ այս տարվա 7 ամսում արտահանվել է 235.76 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա, որից 66.7 միլիոնը բաժին է ընկնում Ադրբեջանին, իսկ 169 միլիոն կվտ/ժ-ի արտահանումն իրականացվել է Թուրքիա։
ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրները փորձում են նախապես հրապարակայնորեն «ազատվել պատասխանատվությունից» Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել է Ուկրաինային պատասխան հարվածների մասին՝ նշելով, որ «պատասխանը միշտ լինելու է»։
Իրանը պատասխան միջոցներով է սպառնացել ցանկացած երկրի, որը կմիանա ԱՄՆ-ի կողմից Թեհրանի դեմ հայտարարված «տնտեսական պատերազմին»։ Հայտարարությունը հնչել է այն պայմաններում, երբ Վաշինգտոնը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել, որոնք կարող են ուժեղացնել ճնշումը իրանական տնտեսության վրա։
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը մնում է փակ, և չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի փոխի իր քաղաքականությունը և չի կատարի ստանձնած պարտավորությունները, հայտնում է Irna-ն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում կրկին հրապարակել է մի քարտեզ, որի վրա Հորմուզի նեղուցը նշված է որպես «ԱՄՆ-ի նոր տարածք»։
Հռոմի պապ Լևոն XIV-ը շաբաթ օրը հանդես է եկել պատերազմի, հասարակական պառակտման և քաղաքական բևեռացման դեմ մինչև օրս իր ամենակոշտ կոչերից մեկով, հաղորդում է Associated Press-ը։
Սանկտ Պետերբուրգի Կոլպինո շրջանում գտնվող լոգիստիկ կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալներով՝ հրդեհի տարածքը հասել է 82 հազար քառակուսի մետրի։
Հայաստանից ծաղիկների արտահանումը դեպի Վրաստան զգալիորեն աճել է Ռուսաստանի շուկայի փակվելուց հետո։ Հայ արտադրողները այժմ իրենց արտադրանքի ավելցուկը մեծ ծավալներով ուղարկում են Վրաստան, ինչն առաջացրել է գների անկում, անհավասար մրցակցություն և խնդիրներ տեղի ձեռնարկատերերի համար։ Այս մասին BMG-ին հայտնել է Ծաղկաբույծների ասոցիացիայի ղեկավար Ռուսիկո Միկավան։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին և Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները և Արևմտյան Ասիայում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման ուղիները, հաղորդում է Mehr-ը։
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ մեկ գիշերվա ընթացքում երկրի տարբեր շրջանների երկնքում ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են ու ոչնչացրել ուկրաինական 328 անօդաչու թռչող սարք։
Իսրայելի բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածի կենտրոնական մասում՝ Դեյր էլ-Բալահում, բնակելի տանը հասցված ավիահարվածի հետևանքով սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թևի հրամանատարներից մեկը։
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանից մայրուղային գազատարներով տեղափոխվել է ավելի քան 23․989 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը 2,4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Գործարար Իրակլի Ռուխաձեն, որը սույն թվականի ապրիլի 15-ին վաճառեց «Լիբերթի բանկ»-ը, օտարել է ևս մեկ բիզնես։
Երկրորդ համաշխարհային մարդանման ռոբոտների խաղերը անցկացվում են Պեկինում օգոստոսի 22-ից 26-ը։
168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրն իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանն է:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է Վրաստանի կառավարության հայտարարություններին ռուսաֆոբիայի մասին և կոչ է արել հետաքննել «հակառուսական դրսևորումները»։
Նիկոլ Փաշինյանը Կառավարության վերջին նիստում ներկայացրել է առաջիկա 5 տարիների Կառավարության ծրագիրը և հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր՝ «Չորրորդ Հանրապետության» փուլ։
Թուրքիայում հանրային կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող «MetroPOLL» հետազոտական կենտրոնը հրապարակել է «Թուրքիայի զարկերակը. հուլիս 2026» սոցհարցման արդյունքները։
Կրակը արդեն մոտեցել է բնակելի թաղամասերին, իսկ գյուղը պատվել է խիտ ծխով։ Հրդեհի դեմ պայքարելու համար ուղարկվել են Արտակարգ իրավիճակների ռազմական ստորաբաժանման (UME) զինծառայողներ, բազմաթիվ հրշեջ ջոկատներ և ուղղաթիռներ։