Օվերչուկը հիշեցրել է, որ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը վերջերս ընդգծել է Հայաստանից ներմուծվող միրգ-բանջարեղենի հետ կապված այս խնդիրները ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ։
Սիրիայում և Իրաքում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը խմբագրել է Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ իր նախկին հայտարարությունը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, թե իսրայելական զորքերը առաջվա պես օկուպացնում են այդ տարածքը՝ խախտելով ՄԱԿ-ի բանաձևերը։
Պարբերականը նշում է, որ Ռուսաստանի հայեցակարգն ուղղված է հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։
Իրանը վաղուց շախմատ է խաղում, իսկ վերջին տարիներին նաև պոկեր է սովորել
Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան արտահանվել է մոտ 15,000 տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև մոտ 5,000 տոննա AI-92 և AI-95 բենզին։
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը երկաթուղային կապ է ստանալու Իրանի հետ։
Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու պլան չունենք, գոհ կլինեմ, եթե ՀՀ-ին հեռացնեն կառույցից. Փաշինյան
«Առաջիկայում պիտի կողմնորոշվենք՝ ում հետ և ինչ ատոմակայան ենք կառուցելու»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով էներգետիկ ոլորտին:
Սև ծովում անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել թուրքական ընկերության կառավարմամբ «Volgo-Balt 226» բեռնատար նավը։ Այս մասին հայտնում է «Maritime Voice» ծովային տեղեկատվական հարթակը։
Օգոստոսի 24-ին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երկու երեխա է զոհվել։ Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ ԱԹՍ-ների բեկորներն ընկել են մանկական կենտրոնի վրա, ևս յոթ երեխա և երկու մեծահասակ վիրավորվել են: Փոխանցում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին տեղեկանում են Կառավարության էջից:
Սեուտան իսպանական անկլավ է Մարոկկոյում: Այն Աֆրիկայի մարոկկյան ափին գտնվող 3 իսպանական անկլավներից մեկն է ու ամենակարևորը: Բանն այն է, որ այն գտնվում է Ջիբրալթարի հանդիպակաց ափին:
«Մի բան է՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունը հակամարտության պայմաններում, և բոլորովին այլ բան՝ այն պայմաններում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր հռչակած հավասարակշռված և հավասարակշռման քաղաքականությանը:
Անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձը օրակարգից դուրս չի եկել. Նիկոլ Փաշինյան
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային զգուշացրել է, որ եթե ԱՄՆ տնտեսական պատերազմը շարունակվի, «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցից կամ Պարսից ծոցի որևէ այլ վայրից։ Այս մասին Ռեզային նշել է X-ի գրառման մեջ։
Մենք համարձակություն ենք ունեցել տեսնելու, որ ղարաբաղյան շարժումը ոչ այլ ինչէ, քան Հայաստանի պետականությունն ու ապագան զրոյացնելու նախագիծ, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցը շարունակում է մնալ մեր օրակարգի առաջնահերթությունների մեջ, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
ԹՐԻՓՓ-ն անցնելու է Նռնաձոր-Ագարակ երթուղով՝ ՀՀ շրջափակումն ավարտված է. Նիկոլ Փաշինյան
Ռուսաստանի զինուժը խմբային հարվածներ է հասցրել Օդեսայի մարզի «Յուժնի» նավահանգստի օբյեկտներին՝ խոցելով վառելիքաքսուքային նյութեր տեղափոխող 1 լցանավ, ռազմական պահեստներ և նավահանգստային ենթակառուցվածքներ։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալբուսաիդին վաղը կայցելի Թեհրան, իրանական IRNA լրատվականի փոխանցմամբ՝ հայտնել են Իրանի ԱԳՆ-ից։
Բազմամշակութային պատմությամբ և հարուստ հնագիտական ժառանգությամբ հայտնի Թուրքիայի Հաթայ նահանգի Դորթյոլ շրջանում՝ Օզերլի թաղամասում, տարիներ շարունակ անուշադրության մատնված հայկական եկեղեցու պատմական ավերակներ են պահպանվել։ Ենթադրվում է, որ դրանք 1877 թվականին կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ավերակներն են, գրում է Ermenihaber.am-ը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը երկուշաբթի կայցելի Ուկրաինա՝ անցյալ ամիս պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին արտասահմանյան այցի շրջանակում․ գրում է Euronews-ը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է, որ երկիրը սոցիալական դժվարությունների է բախվում՝ Միացյալ Նահանգների հետ հակամարտության, ինչպես նաև Թեհրանի դեմ Վաշինգտոնի՝ նոր սաստիկ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների ֆոնին։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է ամերիկյան վարչակազմի կողմից Իրանի դեմ «ֆինանսական հարձակման» անցնելու մասին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն Ադրբեջանում ակտիվորեն իրականացվում է և, որ Ադրբեջանի տարածքում նախագծի հիմնական աշխատանքները նախատեսվում են ավարտել հաջորդ տարի։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայ առաքելական եկեղեցու մի քանի բարձրաստիճան անդամների դեմ դատավարությունը սկսվել է 2026 թվականի օգոստոսի 7-ին Վաղարշապատում՝ Էջմիածնի հին քաղաքում, սակայն ավարտվել է գրեթե անմիջապես։ Դատավոր Հակոբ Մանուկյանը հայտարարել է, որ ձեռնպահ է մնում դատավարությունից, և գործը պետք է փոխանցվի մեկ այլ դատավորի, որը կշարունակի քննել գործը։ Այս մասին գրում է իտալական FarodiRoma կայքը։
2026 թվականի օգոստոսը հայոց պատմության մեջ կմտնի որպես նոր խառնաշփոթի ժամանակաշրջան։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ աշխարհիկ իշխանությունները փորձում են դատել Ամենայն հայոց կաթողիկոսին։ Նրանք դատում են Վեհափառին ամենատարօրինակ պատճառներով։ Պետության կողմից ազգային եկեղեցու գործերին չմիջամտելու սկզբունքն այսօր Հայաստանում խախտվում է ինչպես երբեք․ գրում է «Московский Комсомолец»-ը։
Այս գիշեր Ռուսաստանի միանգամից մի քանի տարածաշրջաններ ԱԹՍ–ների գրոհների են ենթարկվել։ Առավել ծանր հետևանքներ են գրանցվել Կրասնոդարում, որտեղ ԱԹՍ-ի բեկորներն ընկել են մասնավոր մանկական կենտրոնի վրա, 2 երեխա զոհվել է, ևս 7-ը` վնասվածքներ ստացել, երկու մեծահասակ հոսպիտալացվել է:
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովը հաստատել է դրույթ, որը նախատեսում է Հորմուզի նեղուցով անցնելիս տարբեր ծառայություններ ստանալու դիմաց նավերից վճար գանձել, հայտնում է Mehr-ը
Իսրայելը արգելել է Շվեդիայից ընտրված Եվրոպական խորհրդարանի երկու պատգամավորների՝ Յոնաս Շյոստեդտի և Հաննա Գեդինի մուտքը՝ նրանց մեղադրելով հակաիսրայելական գործունեության մեջ, հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարությանը։