Կասկածյալը ձերբակալվել է տեղում։ Նրան ձերբակալելիս ոստիկանությունը կրակ է բացել։ Չի հաղորդվում, թե արդյոք 18-ամյա տղամարդը վիրավորում ստացել է, սակայն նրան հիվանդանոց չեն տեղափոխել. նա մնում է կալանքի տակ։
Բացի այդ, ավելի վաղ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև մոտ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշների բենզին։
Գերատեսչության տվյալներով, դրոնները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Ռոստովի, Սարատովի, Սամարայի, Ուլյանովսկի, Օրյոլի, Կալուգայի, Տուլայի, Տամբովի և Կիրովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի և Ղրիմի վրա։
Ինչու՞ Ադրբեջանում չեն խոսում Արծվաշենը մեզ վերադարձնելու մասին
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Ցավոք, կա մի փոքրիկ կանոն, որ չի կարելի առաջադրվել երրորդ ժամկետով, եթե դա փոխվի, ես շատ ուրախ կլինեմ
Ըստ նրա, ոչ մի պետություն իրավունք չունի պարտադրելու օտարերկրյա բանկերին, ընկերություններին կամ օդանավակայաններին, որոնք գտնվում են իրենց ինքնիշխան պետությունների բացառիկ իրավազորության ներքո, հրաժարվել երրորդ երկրի հետ օրինական առևտրից։
Տղան մի քանի ժամ միայնակ է անցկացրել ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա՝ մառախուղի և անձրևի պայմաններում։
Սպիտակ տան ղեկավարը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում իր հնարավոր գործողությունները չի սահմանափակում բացառապես դիվանագիտությամբ։
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը 6 տարվա ընթացքում նվազագույն մակարդակին է հասել։ BMG-ն, վկայակոչելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները, գրել է, որ 7 ամսում արտահանման շուկաներ է դուրս բերվել 11 միլիոն դոլարի էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա համեմատ կիսով չափ նվազել է և միաժամանակ ամենացածր ցուցանիշն է 2020 թվականից ի վեր։
Գիտնականներն ուսումնասիրել են մոտ 2000 տարվա ընթացքում երկրագնդի բնակչության վերաբերյալ կատարված 24 ուսումնասիրություններն ու նկատել, որ աճն, ըստ ամենայնի, արագանում է, գրում է Daily Mail-ը։
2026թ. առաջին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7.9%-ով, սակայն աճի կառուցվածքը մտահոգիչ է. տնտեսական ակտիվության հիմնական շարժիչներն են եղել ծառայությունները, արդյունաբերությունն ու շինարարությունը, մինչդեռ գյուղատնտեսությունում գրանցվել է 11.9% անկում։ Առևտրի ոլորտի աճի տեմպը չափազանց ցածր է և գնալով դանդաղում է. հաշվետու ժամանակահատվածում այն կազմել է 0.9%՝ տնտեսական ակտիվության աճին նպաստելով ընդամենը 0.1 տոկոսային կետով։
Ադրբեջանի և Ուզբեկստանի հարաբերությունները վերջին տարիներին հասել են դաշնակցային հարաբերությունների մակարդակի և ընդգրկում են քաղաքական, տնտեսական, ներդրումային, էներգետիկ, տրանսպորտային ու հումանիտար ոլորտները։
Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանին, հայտնում է apsny.ge-ն։
Իրանի զենքի արտադրությունը չի խաթարվել Պարսից ծոցի պատերազմով, ընդհակառակը, դրա հզորությունները մեծանում են: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ասել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Շահրոխ Շահրամը։
Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը ներկայացրել է էբոլայի համաճարակային իրավիճակը։
Ամերիկյան «CNN» հեռուստաընկերության լրատվական կայքը հրապարակել է աշխարհի ամենաարտասովոր վայրերի ցանկը։
2026 թվականի հունվար-հուլիսին Վրաստանից նավթի և նավթամթերքի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1052%-ով՝ խոշորագույն արտահանվող ապրանքների ցանկում զբաղեցնելով երկրորդ տեղը՝ մարդատար ավտոմեքենաներից հետո։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան կոչ են արել արագ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Բրազիլիայի առաջնորդի մամուլի ծառայությունը՝ Սպիտակ տան ղեկավարի հետ հեռախոսազրույցից հետո։
Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային օրակարգը և Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը:
168TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Հայկազ Մկրտչյանի մայրն է՝ Աննա Մկրտչյանը։
Նորընտիր Ազգային ժողովի աշխատանքի մեկնարկից հետո դեսպան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը հանդիպումներ է ունեցել ԱԺ ղեկավարության և տարբեր խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ ծանոթանալու նրանց առաջնահերթություններին և քննարկելու Մեծ Բրիտանիա-Հայաստան համագործակցությունը։ Այս մասին հայտոնւմ են դեսպանատնից։
Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Գ.Կ.-ի տեղափոխումը Երևան:
ՄԱԿ-ի դասակարգման համաձայն, բնակավայրը համարվում է քաղաք, եթե այն բաղկացած է հարակից տարածքներից՝ մեկ քառակուսի կիլոմետրի վրա առնվազն 1500 մարդով և առնվազն 50.000 ընդհանուր բնակչությամբ։
Իրանի ռազմածովային ուժերը հզոր ներկայություն ունեն Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցի մյուս նեղուցներում և կպաշտպանեն դրանք ցանկացած հնարավոր հարձակումից:
«Գագիկ Ծառուկյանի նկատմամբ չի կարելի այդպես վարվել, չի կարելի ամեն ինչ անել նրան ցավ պատճառելու համար՝ նրա ընտանիք մտնելու և անգամ կենդանիների միջոցով վրեժ լուծելու ձևով։ Ռուսաստանում, Ադրբեջանում, Բելառուսում և Հայաստանում, ըստ էության, նույն ռեժիմն է։ Սրանք կարծում են, թե հավերժ կլինեն իշխանության»։
Ռուսական բանակը հարվածել է Կրիվոյ Ռոգի խոշորագույն առևտրի կենտրոնին, հայտարարել է քաղաքի պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը։ Խոսքը «Սոլնեչնայա Գալերեյա» առևտրի կենտրոնի մասին է։ Հարվածից հետո այնտեղ խոշոր հրդեհ է բռնկվել։
GSMArena-ի հարցումը ցույց է տվել, որ կոճակներով դասական բջջայիններն ամենևին էլ չեն անցել անցյալին: Մարդկանց մի մասը շարունակում է դրանցից օգտվել ամեն օր, իսկ ավելի շատերը դիտարկում են նման սարքերին վերադառնալու հնարավորությունը:
«Իսրայելի վարչապետի գրասենյակի լկտի և զառանցանք հիշեցնող հայտարարությունները, որոնք ուղղված են մեր նախագահի դեմ, զուրկ են թե՛ պատմական փաստերից, թե՛ քաղաքական լրջությունից, և ևս մեկ վկայությունն են այն հուսահատության, որը պատել է պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափող վարչակազմին»։
«Այժմ նա ձգտում է Իսրայելի դեմ իր ագրեսիան տարածել նաև Սիրիայի վրա։ Իսրայելը դա թույլ չի տա։ Էրդողանի՝ Մերձավոր Արևելքում միակ իրական ժողովրդավարություն հանդիսացող Իսրայելի ղեկավարներին և զինվորներին ահաբեկելու ողբալի փորձը որևէ արդյունք չի տա»։