Թրամփի վարչակազմի հերթական ներկայացուցիչն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման թեմային։
Նախագահ Մասուդ Փեզեշքիանը հերթական անգամ մերժել Է Իրանի նկատմամբ արտաքին սպառնալիքներն ու ճնշումները՝ հայտարարելով, որ Իսլամական Հանրապետությունն այլ երկրների հետ փոխգործակցելու է փոխադարձության հիման վրա և հավասարության դիրքերից:
Իրանի Ֆարս նահանգի Լամարդ քաղաքում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr գործակալությունը:
Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը կառուցվել է 1868-1887 թվականների ընթացքում՝ ռուսաց կայսրեր Ալեքսանդր 2-րդի և Ալեքսանդր 3-րդի, ինչպես նաև Գևորգ 4-րդ կաթողիկոսի ժամանակ: 1888 թվականին Մարգար 1-ին կաթողիկոսը օծել է տաճարը և տեղի է ունեցել տաճարի պաշտոնական բացումը:
Ռուսաստանի Խակասիայի Հանրապետությունում փոթորկի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի: Այս մասին հայտնել է տարածաշրջանային առողջապահության նախարարությունը Telegram ալիքում:
Վրաստանում վաղ առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը:
Մարտի 28-ին Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկու երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3,354-ի։ Այս մասին հայտնում է Մյանմարի ռազմական ադմինիստրացիայի ներքո գործող Global New Light of Myanmar թերթը։
Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին շաբաթ երեկոյան, Նովրուզի տոնակատարության արարողության ժամանակ Իրանի պաշտոնյաների, դեսպանների և տարբեր պետությունների ներկայացուցիչների ներկայությամբ հայտարարել է Թեհրանի պայմանները՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար, հաղորդում է Mehr-ը:
Վրաստանի հանրային պաշտպանի զեկույցի համաձայն՝ 2024 թվականին «սոցիալապես անապահով ընտանիքների միասնական տվյալների բազայում» գրանցված երեխաների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 6,51 տոկոսով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օտարերկրյա ապրանքների ներկրման համար մաքսատուրքեր սահմանելուց հետո «հեշտ չի լինելու»։ Նա հավելել է, որ Չինաստանը, չնայած դրան, շատ ավելի լուրջ է տուժել։
Եմենի ընդդիմադիր «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Կարմիր ծովում նավերի, այդ թվում՝ ամերիկյան USS Harry Truman ավիակրի վրա հարձակումների մասին։ ԱՄՆ իշխանությունները չեն մեկնաբանել հայտարարությունը։ «Հրթիռային ուժերը, օդային ուժերը և անօդաչու համակարգերի ուժերը մի քանի ժամ շարունակ ռազմածովային ուժերի հետ միասին բախումներ են ունեցել Կարմիր ծովի հյուսիսում գտնվող ռազմանավերի հետ», – ասել է Հութիի խոսնակ […]
«Ինֆլյացիոն հետազոտությունների խմբի» (ENAG) տվյալների համաձայն՝ Թուրքիայում գնաճի տեմպերը չեն նվազում:
«Վրացական երազանք»-ը առանց վիզայի Վրաստան մուտք գործած ուկրաինացի քաղաքացիների երկրում մնալու իրավունքը 3 տարուց դարձրել է 1 տարի։
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթն ուրբաթ օրը հայտարարել էր, որ Անկարան ցանկանում է բանակցել Միացյալ Նահանգների հետ՝ Դոնալդ Թրամփի հայտարարած լրացուցիչ 10 տոկոս մաքսատուրքը հանելու համար։
«Ընտրություններից հետո չտեսանք այնպիսի գործընթացների մեկնարկ, որը հայ ժողովուրդը ցանկանում էր տեսնել: Մի քանի ամիս խոսվում էր, որ Գյումրիի ընտրությունները գուցե դառնան այն հարմար առիթը, որով հնարավոր կլինի ընդվզման մեծ ալիք գեներացնել գործող իշխանության հանդեպ: Ընդդիմության ֆավորիտ թեկնածուն ուներ այդ հնարավորությունը, այս պահին ևս ունի, և հուսով եմ՝ այդ հնարավորությունից կօգտվի: ՔՊ-ի պարտության տրամաբանությունը կարելի է օգտագործել երկրում ընդվզման ալիք բարձրացնելու համար: Դրա համար շատ տարբեր բաներ կարելի էր անել»
Մեծ Բրիտանիայի կողմից վրացի դատավորներ Լևան Մուրուսիձեի և Միխեիլ Չինչալաձեի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո «Վրացական երազանք»-ի կառավարության ղեկավարը հանդիպել է Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամներին և Գերագույն դատարանի դատավորներին։
Այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի շուրթերով, իր գործելաոճով, քայլերով, ժխտողական հայտարարությունների տեքստերով, բացահայտորեն հարցականի տակ է դնում Հայոց ցեղասպանության պատմական եղելության փաստը։ Անցյալ տարեվերջին տեսանք, թե ինչպես Արմտյան Հայաստանը հավասարեցվեց «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի հետ, այս հունվարին տեսանք Սփյուռքում Նիկոլ Փաշինյանի ժխտողական պնդումները, ապա՝ ակադեմիական համայնքի, առաջին հերթին՝ պատմաբանների լռությունը։
Այս ամենը տեղի է ունենում, կառավարության շենքից Փաշինյանի` ՀՀ զինուժին ուղղված հրապարակային հրամանից հետո` «ՉԿՐԱԿԵԼ, ՉԱՐՁԱԳԱՆՔԵԼ»:
Strategy-ն այժմ համարվում է Bitcoin-ի խոշորագույն կորպորատիվ սեփականատերը՝ 528,185 BTC պահուստով:
Թբիլիսիի ղեկավարության որոշմամբ, որը ստորագրել է քաղաքապետ Կախա Կալաձեն, Թանգարանների միության ղեկավար Նինի Սանադիրաձեն, որ այս պաշտոնում աշխատում էր 2016 թվականի օգոստոսից, ազատվել է աշխատանքից։
Իրանը հավասար պայմաններով երկխոսություն է ուզում։
Ըստ աղբյուրի՝ Իրանը դադարեցրել էր ծովային հետախուզումը 2019 թվականին՝ ծովային հորատման սարքերի պակասի պատճառով
Այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, քաղաքական չէ, սա արժեհամակարգային ճգնաժամ է, բայց քանի՞սն են այն մարդիկ, որոնք չեն համակերպվել այս ամենի հետ։
Ապրիլի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է հրավիրել, որի սկզբում հիշեցրել է Իլհամ Ալիևի խոսքը, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում իրենց հաղթանակը ճանապարհ է հարթել հետագա, այսպես ասած, խաղաղ բանակցությունների համար:
Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից մաքսատուրքեր սահմանելու կապակցությամբ մտադիր է առաջարկների փաթեթ ներկայացնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։
Անբարենպաստ եղանակը, կանխատեսումների համաձայն, կշարունակվի նաև ապրիլի 6-ին:
9 տարի առաջ այս օրերին Ապրիլյան պատերազմն էր, և 2016 թվականի ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Ադրբեջանը խնդրել էր մարտական գործողությունների դադարեցում։ Այս մասին «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի շրջանակում խոսել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը: Այլ հարց է, որ հրադադարից հետո Ադրբեջանը չի պահպանել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
Վատիկանի մամուլի ծառայությունը նշել է, որ Ֆրանցիսկոս պապի վիճակը շարունակում է բարելավվել շնչառության, շարժունակության և ձայնի առումով։ Արյան վերջին թեստերը նույնպես ցույց են տալիս նրա թոքերի վարակի հարցում աննշան բարելավումը:
Ջաֆարին ասել է, որ վարչակազմի գլխավոր առաջնահերթություններից մեկն է արագացնել հանքավայրերի հայտնաբերման տեմպերը՝ հորատման սարքավորումների քանակն ավելացնելով և ժամանակակից երկրաֆիզիկական սարքավորումներ օգտագործելով: