Ադրբեջանում 2018 թ. հունվար-փետրվար ամիսներին ապրանքային գազի արդյունահանման ոլորտում զգալի անկում է գրանցվել:
Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը պահանջում է հրաժարվել պաղեստինյան պետության կողմից Իսրայելի ճանաչումից եւ նրա հետ տնտեսական համագործակցությունից: Այդ մասին հայտնել է Պաղեստինի ազատագրման դեմոկրատական ճակատի գլխավոր քարտուղար Նայիֆ Հավաթմեն:
Ուզբեկստանի խորհրդարանի Սենատը որոշման նախագիծ է պատրաստել հարսանիքների, ընտանեկան հանդիսությունների, հիշատակման ծեսերի եւ այլ միջոցառումների անցկացումը կանոնակարգելու վերաբերյալ:
Իտալիայի Նեապոլ քաղաքի պատմական կենտրոնում մարտի 16-ի առավոտյան տեղի է ունեցել Սան Պաոլո Մաջորե բազիլիկի եւ դրան հարող նախկին վանքի մասնակի փլուզում:
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այսօր կայացավ Թբիլիսի-Երևան տեսակամուրջ՝ նվիրված Վրաստանում «գողական աշխարհի» դեմ պայքարի ներկա իրավիճակին:
Հունաստանի վճռաբեկ դատարանը մերժումով է պատասխանել ութ թուրք զինծառայողներին Թուրքիային հանձնելու երրորդ պահանջին:
Վրաստանի Գուդաուր լեռնադահուկային առողջավայրում շարքից դուրս է եկել ճոպանուղին:
Մայամիում (Ֆորիդայի նահանգ, ԱՄՆ) կամրջի փլվելու հետեւանքով զոհերի թիվը հասել է վեցի:
Ֆրանսիայում ձերբակալել են այն հրոսակախմբի անդամներին, որն ավելի քան 1,5 հազար կողոպուտ է կատարել կես տարվա ընթացքում:
Պաշտոնական Անկարան առաջին արձագանքն է տվել հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարևորում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը ԱՄՆ։ Այսօրվա ասուլիսի ժամանակ 168.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա գնահատում ԱՀ նախագահ Բակո Սահակյանի այցը ԱՄՆ, կարո՞ղ է այն ազդել բանակցային գործընթացի վրա, ի՞նչ կարելի է սպասել այդ առումով։
Թուրքիայի մեջլիսում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ պատգամավորներին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացը սկսել է իր ազդեցությունն ունենալ օրենսդիր մարմնի հանձնաժողովների աշխատանքի վրա:
Աստանայում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող բանակցությունների 9-րդ կկայանա 2018 թ. մայիսի կեսերին:
Թուրքիայի մեջլիսի «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր, Իսլամական համագործակցություն կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Էքմելլեդդին Իհսանօղլուն Բաքվում կոնֆերանսի շրջանակում ելույթի ժամանակ կաթված է ստացել:
Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մենիեն այդ երկրի քաղաքացիներին նախազգուշացրել է Եվրամիության կողմից անայցագիր ռեժիմի հնարավոր կասեցման մասին, եթե շարունակվի ապաստան հայցողների աճի միտումը:
«Քաղաքական իշխանությունների փոփոխություն չի սպասվում ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Չինաստանում, ո՛չ Թուրքիայում, ո՛չ Իրանում, և հավանաբար, ո՛չ էլ ԱՄՆ-ում, քանի որ Թրամփը լուրջ շանսեր ունի վերընտրվելու 2020 թվականին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Թուրքական հրետանին առավոտից ինտենսիվ կերպով գնդակոծում է Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքը (Հալեպից 65 կիլոմետր հեռավորությամբ):
Ֆրանսիան կարող ԱՄՆ-ի հետ համատեղ Սիրիայում իրականացնել քիմիական զենքի պահեստներին հարվածներ հասցնելու գործողություն, եթե ապացուցվի այդ զենքի օգտագործումը:
«Օրենքով գողերի» նկատմամբ Վրաստանում խստացվող օրենսդրությունը կարող է հանգեցնել այդ երկրից օրենքով գողերի միգրացիայի՝ դեպի հարևան երկրներ, այդ թվում՝ նաև Հայաստան:
Քյոլնում 43 մարդ է տուժել մարտի 15-ի երեկոյան քաղաքային երկու էլեկտրագնացքների բախման հեւանքով:
Մեծ Բրիտանիայի իշխանությունների որոշմամբ ռուս դիվանագետների արտաքսման հետեւանքով ՌԴ դեսպանության անձնակազմը զգալիորեն կկրճատվի:
ԱՄՆ արտգործնախարարության խոսնակ Հիթեր Նաուերտը հայտնել է, որ սիրիական Մանբիջի շուրջ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ներկայումս ոչ մի համաձայնագիր չի եղել:
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կոչ է անում չհավատալ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հայտարարությանը, թե 2016թ. ապրիլյան պատերազմից հետո ՌԴ-ն հետևություններ է արել և այժմ նույն մասշտաբի զենք չի վաճառում Ադրբեջանին։
Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի՝ Սիրիային նվիրված հաջորդ գագաթնաժողովները կկայանան Ստամբուլում եւ Թեհրանում:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Լիբանանի անվտանգության ուժերին աջակցության վերաբերյալ նախարարական համաժողովին:
Սիրիայում կշարունակեն գործել ապաէսկալացման չորս գոտիները:
Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել ակտիվորեն օժանդակել երկրում թռչող ավտոմոբիլների մշակմանը՝ տրանսպորտային խցանումների եւ բեռնահոսքերի օպտիմալացման խնդրի լուծման նպատակով:
Ստամբուլի ոստիկանությունը Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ ուղղված հատուկ գործողություններ է իրականացրել:
Սիրիական ճգնաժամը միայն քաղաքական լուծում ունի: Այդ մասին Աստանայում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ելույթ ունենալով Սիրիայում հրադադարի ռեժիմի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի նախարարական հանդիպմանը:
Ռուս զինծառայողները տեսահսկման խցիկներով կազմակերպել են առցանց հեռարձակում, որոնք ցույց են տալիս Արեւելյան Գութայից եւ Հալեպից քաղաքացիական բնակչության դուրսբերման համար նախատեսված հումանիտար միջանցքների աշխատանքը։