Գուտերիշը կոչ է արել հրաժարվել վառելիքի հանածո տեսակներից հանուն շրջակա միջավայրի պաշտպանության
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է հանուն շրջակա միջավայրի պաշտպանության էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման անհրաժեշտության մասին՝ վառելիքի հանածո տեսակների եւ ածխի հանքահորերի փակման փոխարեն: Այդ կարծիքը նա հայտնել է «Վեդոմոստի» թերթի համար գրած հոդվածում, որը հրապարակվել է մարտի 27-ին։
«Դա նշանակում է, որ անհրաժեշտ է դադարեցնել վառելիքի հանածո տեսակների եւ բարձրէմիսիոն գյուղատնտեսության վարման դրամատրումը եւ անցնել էներգիայի վերականգնվող աղբյուրների, էլեկտրամոբիլների եւ տնտեսավարման՝ կլիմայական տեսակետից ռացիոնալ մեթոդների օգտագործման»,- գրում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
«Ես բոլոր ղեկավարներին կոչ եմ անում սեպտեմբերին Նյու Յորք ժամանել մինչեւ 2020 թվականն իրենց ազգային մակարդակով որոշվող ավանդները մեծացնելու կոնկրետ, ռեալիստական պլաններով՝ հաջորդ տասնամյակի ընթացքում 45 տոկոսով ջերմոցային գազերի արտանետումների կրճատման եւ մինչեւ 2050 թվականը դրանք զրոյի հասցնելու նպատակին համապատասխան»,- հավելել է Գուտերիշը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: