Բաժիններ՝

Հերթական Boeing 737 MAX-ն է խնդիրներ ստեղծել թռիչքի ժամանակ

Southwest Airlines ավիաընկերության Boeing 737 MAX ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օռլանդոյի (Ֆլորիդայի նահանգ, ԱՄՆ) օդանավակայանում շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին հայտնել է Fox News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի վարչությունը:

Հանրանավի օդաչուն անսարքությունների մասին հայտնել է թռիչքից շատ չանցած եւ օդանավակայանի կարգավարներից անհապաղ վայրէջք է խնդրել: Ճշտվում է, որ ինքնաթիռում ուղեւորներ չեն եղել, ինքնաթիռը տեղափոխում էին ժամանակավոր կայանատեղի:

Վայրէջքը հաջող է անցել: Ավելի վաղ Boeing-ն արգելել է ութերորդ եւ իններորդ շարքի 737 Max ինքնաթիռների օգտագործումը եւ դադարեցրել կառուցվող ինքնաթիռների մատակարարումները:

Արտադրող ընկերությունն այդ քայլին է դիմել Ethiopian Airlines ավիաընկերության հանրանավի կործանումից հետո, ինչի հետեւանքով զոհվել է 157 մարդ: Եվրամիությունը, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանն ավելի ուշ իրենց տարածքների երկինքը փակել են դրանց թռիչքների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս