Բաժիններ՝

ԱՄՆ-ում հազարավոր ընտանիքներ են առանց լույսի մնացել էլեկտրակայանին կայծակի հարվածի հետևանքով

Էլեկտրակայանի պայթյունը, որին կայծակն է հարվածել, ավելի քան 20 հազար տուն ու ձեռնարկություն է առանց լույսի թողել ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում: Այդ մասին հայտնել է Miami Herald թերթը:

Նրա տվյալներով՝ արտակարգ պատահարը տեղի է ունեցել նահանգի Բրոուարդ օկրուգում Florida Power & Light Company (FPL) Էներգամատակարարող ընկերության օբյեկտում: Հրատարակության տեղեկատվությամբ՝ ոստիկանությունը հայտնել է, որ պայթյունի վերաբերյալ հեռախոսազանգն ստացվել է տեղական ժամանակով ժամը մոտավորապես 20:00-ին (Երեւանի ժամանակով 04:00-ին):

Ոստիկանության տվյալներով՝ կայծակի հարվածից էլեկտրակայանում հրդեհ է բռնկել: Պատահարի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցներ, միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Նշվում է, որ Florida Power & Light Company էներգամատակարարող ընկերությունը ներկայում վերականգնողական աշխատանքներ է իրականացնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս