
Թրամփն ապրիլի 2-ին Սպիտակ տանը կընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 2-ին Սպիտակ տանը հանդիպում կանցկացնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի վարչակազմի մամուլի ծառայությունը:
«Ի պատիվ ՆԱՏՕ-ի 70-ամյակի նախագահը եւ գլխավոր քարտուղարը կընդգծեն դաշինքի կարեւորությունը, որը միջազգային անվտանգության ու կայունության հենարանն է: Նախագահը եւ գլխավոր քարտուղարը կանցկացնեն անձնական հանդիպում, որին կհաջորդի հանդիպումն ընդլայնված կազմով»,- նշվում է հայտարարության մեջ: ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդը ապրիլի 3-4-ը նիստ կանցկացնի Վաշինգտոնում: