
Վենեսուելայի կառավարության կողմնակիցները քարեր ու պայթակներ են նետել Գուայդոյի ավտոմեքենայի վրա

«Կոլեկտիվոս»-ի (կառավարամետ զինված խմբավորումների) անդամները քարեր ու պայթակներ են նետել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի ավտոմոբիլի վրա: Ինչպես հայտնել է El Nacional թերթը, միջադեպը տեղի է ունեցել մարտի 26-ին մայրաքաղաք Կարակասում, երբ քաղաքական գործիչը հեռանում էր Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) շենքից։
Դատելով հրապարակված տեսահոլովակների կադրերից՝ քաղաքական գործիչը չի տուժել: Ավտոմոբիլը, որում գտնվում էր նա, հարձակումից հետո շարունակել է ընթացքը: Հրատարակությունը նշում է, որ «կոլեկտիվոս-ի մասնակիցներն սպառնում են խորհրդարանի շենքում գտնվող պատգամավորներին: Օրենսդիր մարմինը գտնվում է նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության քաղաքական հակառակորդների վերահսկողության ներքո: Գուայդոն հունվարի 23-ին իրեն Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար է հայտարարել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
#Urgente Así golpearon y lanzaron un artefacto explosivo los colectivos al vehículo en el que se trasladaba @jguaido al salir de la AN #26marzo pic.twitter.com/aZZEGbIcYp
— Horacio Siciliano (@hsiciliano) March 26, 2019