
Թերեզա Մեյը հրաժարական է տվել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:
Մեյը նաև հայտարարել է, որ հունիսի 7-ին պատրաստվում է լքել Պահպանողականների կուսակցության ղեկավարի պաշտոնը:
«Ես Մեծ Բրիտանիայի երկրորդ կին վարչապետն էի, բայց հաստատ ոչ վերջինը: Փորձեցի հնարավորության սահմաններում անել ամեն բան բրիտանացիների համար»,- իր ելույթում ասել է նա և հուզված հեռացել: