
Brexit-ն ամեն դեպքում տեղի կունենա հոկտեմբերի 31-ին. Բորիս Ջոնսոն

Մեծ Բրիտանիան ամեն դեպքում Եվրամիությունից դուրս կգա հոկտեմբերի 31-ին: Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, որին ֆավորիտն են համարում կառավարող Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի եւ երկրի վարչապետի պաշտոնի համար առաջիկա պայքարում:
«Մենք ԵՄ-ն կլքենք հոկտեմբերի 31-ին՝ համաձայնագրով կամ առանց համաձայնագրի»,-Ջոնսոնի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը:
Նա նաեւ կարծիք է հայտնել, որ «լավ գործարքի հասնելու միջոցն այն է, որ նախապատրաստվենք առանց համաձայնագրի դուրս գալու իրադրությանը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: