Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել է Ռուսաստան Վիկտորյա Նուլանդի մուտքի արգելումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է, թե ինչու են ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով նախկին օգնական Վիկտորյա Նուլանդին արգելել այցելելու երկիր, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Գերատեսչության տվյալներով՝ Նուլանդը ներառված է սեւ ցուցակում, որն ստեղծվել է ի պատասխան պատժամիջոցների ամերիկյան ցուցակների: Ռուսաստանը չի հրապարակել այն անձանց ամբողջական ցուցակը, որոնց արգելված է մուտքը երկիր:

Մայիսի 23-ին ավելի վաղ հայտնի է դարձել, որ Նուլանդին մերժել են Ռուսաստանի այցագրի հարցում: Նա պատրաստվում էր այցելելու մայիսի 20 – 21-ը Մոսկվայում ծրագրված խորհրդաժողով, որի կազմակերպիչներն են Ռուսաստանի միջազգային գործերի խորհուրդը,Գերմանիայի արտաքին քաղաքականության ընկերությունը եւ Ջոն Հոփքինսի համալսարանի միջազգային հեռանկարային հետազոտությունների դպրոցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս