
Ալիևը դժգոհել է երկակի չափանիշներից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է ԼՂ հակամարտության հետ կապված «երկակի չափանիշների» մասին:
Ալիևի խոսքով` գոյություն ունեն հակամարտության հետ կապված ՄԱԿ ԱԽ 4 բանաձևեր, սակայն դրանք կյանքի չեն կոչվում, հայտնում է yerkir.am-ը:
«Մենք կշարունակենք մեր` հակամարտությունը կարգավորելուն ուղղված ջանքերը: Մենք մեծացնում ենք մեր տնտեսական հզորությունը, աճում է մեր քաղաքական կշիռը: Ռազմական առումով Ադրբեջանը այսօր գտնվում է հզոր պետությունների շարքում»,-հավելել է Ալիևը` իֆթարի արարողության ժամանակ: