
Մակրոնը կոչ է արել պարզաբանումներ տալ Մեյի՝ պաշտոնաթող լինելու որոշումից հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը ողջունել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի համարձակ աշխատանքը, որը հայտարարել է իր պաշտոնաթողության մասին, եւ կոչ է արել պարզաբանել Brexit-ի շուրջը դիրքորոշումը: Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին:
«Չափազանց վաղ է խորհրդածել այդ որոշման հետեւանքների մասին: Եվրամիության սկզբունքները կշարունակվեն կատարվել, մասնավորապես, Եվրամիության լավ աշխատանքի պահպանման գերակայությունը, ինչն արագ պարզաբանում է պահանջում»,- ասված է Մակրոնի հայտարարության մեջ, որը մեջբերում է գործակալությունը:
Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ Մեյը Brexit-ի շուրջը «համարձակ աշխատանք» էր կատարում ի շահ իր երկրի եւ հարգելով եվրոպացի գործընկերներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: