
Իրանը տեղի չի տա, եթե երկիրը ռմբակոծումների ենթարկվի. Ռոուհանի

Իրանը տեղի չի տա, եթե երկիրը ռմբակոծումների ենթարկվի: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ԱՄՆ-ի հետ ծագած ռազմական լարվածության ֆոնին:
«Այսօր մեզ տոկունություն է անհրաժեշտ, թշնամիները պետք է գիտակցեն, որ հուսաբեկությունն ու վհատությունը տեղ չունեն մեր սրտերում»,- ասել է Ռոուհանին:
Նախագահի խոսքը մեջբերված է նրա պաշտոնական կայքում: Նրա խոսքով՝ երկիրը տնտեսական պատերազմի մեջ է, որտեղ հարձակման է ենթարկվում հասարակական բարեկեցությունը: Իրանի շուրջն իրադրությունը շիկացել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնում որոշել են նավատորմ ուղարկել Պարսից ծոցի շրջան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: