Բաժիններ՝

Ճապոնիայի վարչապետը հունիսին կարող է Իրան այցելել միջնորդական առաքելությամբ. NHK

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հունիսին կարող է Իրան այցելել հնարավոր միջնորդական առաքելությամբ՝ նպատակ ունենալով նորմալացնել Վաշինգտոնի եւ Թեհրանի հարաբերությունները:

Այս ուղեւորության վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ մայիսի 25-29-ը Ճապոնիա կատարելիք այցից հետո: Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:

Վարչապետի՝ Թեհրան հնարավոր ուղեւորության հարցը կարող է, մասնավորապես, քննարկվել մայիսի 24-ին Տոկիոյում ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ Սինձո Աբեի զրույցի ընթացքում, գրում է Kyodo լրատվական գործակալությունը:

Մինչ այդ մայիսի 16-ին Աբեն Տոկիոյում բանակցություններ է վարել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Ճապոնիայի վարչապետը, այդ կապակցությամբ նշում է Kyodo-ն, մտադիր է հնարավոր միջնորդական առաքելության համար օգտագործել ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Թեհրանի հետ իր լավ հարաբերությունները: Նախորդ անգամ Ճապոնիայի կառավարության ղեկավարն Իրան Է այցելել 1978 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս