Բաժիններ՝

Ասանժին ներկայացված նոր մեղադրանքներն ազդարարում են ԱՄՆ-ում ազատ մամուլի ավարտը. WikiLeaks

WikiLeaks կազմակերպությունը հայտարարել է, որ իր հիմնադիր Ջուլիան Ասանժին առաջադրված նոր մեղադրանքներն ազդարարում են երկրում ազատ մամուլի ավարտը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը 17 նոր մեղադրանք է առաջադրել WikiLeaks-ի հիմնադիր Ասանժի դեմ: Նրան մեղադրում են «հանցագործությունների մեջ, որոնք կապված են գաղտնի տվյալների բացահայտման՝ Միացյալ Նահանգների պատմության մեջ խոշորագույն դեպքի հետ»:

Խոսքը վերաբերում է լրտեսության մասին օրենքի խախտմանը, այդ թվում՝ տեղեկատվության աղբյուրների անունների բացահայտմանը եւ նախահամաձայությանը: Նոր մեղադրանքներով Ասանժին ընդհանուր առմամբ 175 տարվա բանտարկություն է սպառնում:

«Դա խելահեղություն է, ազգային անվտանգության բնագավառում լրագրողական գործունեության եւ ԱՄՆ-ի Սահմանադրության առաջին ուղղման ավարտը»,- ասված է Twitter-ում պորտալի հաղորդագրության մեջ:

ԱՄՆ-ի Սահմանադրության առաջին ուղղումը երաշխավորում է խոսքի ու մամուլի ազատությունը երկրում: Ասանժը 2006 թվականին հիմնել է WikiLeaks պորտալը, որտեղ հրապարակվում է գաղտնի տեղեկատվություն մի շարք կառավարությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կառավարության գործունեության մասին:

Երկյուղ կրելով Շվեդիայից Միացյալ Նահանգներ արտահանձնումից, Շվեդիա, որտեղ երկու կանայք նրան մեղադրել են սեռական ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ, ՝ նա 2012 թվականին ապաստան է խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ անընդհատ գտնվել է գրեթե յոթ տարի:

Ապրիլին Էկվադորը մերժել է նրան ապաստանի հետագա տրամադրումը, ինչից հետո Ասանժը ոստիկանության կողմից ձերբակալվել է 2012 թվականի կարգադրագրով Լոնդոնի դատարան չներկայանլու համար, ինչպես նաեւ արտահանձնման մասին պահանջի հիման վրա, որն ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայի իշխանություններին է ներկայացրել 2018 թվականին:

Լոնդոնի դատարանը մայիսի 8-ին Ասանժին դատապարտել է 50 շաբաթվա բանտարկության գրավով ազատ արձակման պայմանները խախտելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս