Բաժիններ՝

Ուկրաինայում երրորդ քրեական գործն է հարուցվել Պորոշենկոյի դեմ

Ուկրաինայի հետաքննությունների պետական բյուրոն եւս մեկ գործ է հարուցել Պյոտր Պորոշենկոյի դեմ: Այդ մասին հայտնել է հանրապետության նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմի նախկին փոխղեկավար իրավաբան Անդրեյ Պորտնովը:

Այս անգամ Պորոշենկոյին մեղադրում են «Կուզնյա նա Ռիբալսկոմ» գործարանը վաճառելիս 300 մլն դոլար գումարի հանցավոր եկամուտների օրինականացման մեջ:

Սա արդեն երրորդ գործն է նախկին նախագահի դեմ: Մայիսի 22-ին տեղեկատվություն հայտնվեց, որ նրան կասկածում են «Ցենտրէներգո»-ում պաշտոնները բաշխելիս իշխանության եւ ծառայողական դիրքի չարաշահման մեջ:

Դրանից մեկ օր առաջ Պորոշենկոյին պետական դավաճանության մեջ են մեղադրել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Նաեւ Ուկրաինայի նախկին նախագահը որպես վկա է ներգրավված մեկ այլ քրեական գորցծով, որը վերաբերում է Եվրոմայդանի ժամանակ մարդկանց զոհվելուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս