
Պայթյուն է որոտացել Լիոնի կենտրոնում

Ֆրանսիայի Լիոն քաղաքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 8 մարդ է տուժել:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ֆրանսիական Le Progres պարբերականին:
Պայթյունը որոտացել է մայիսի 24-ին Լիոնի Վիկտոր Հյուգոյի փողոցում: Պարբերականը նշում է, որ տուժածների թվում 8-ամյա երեխա կա: