
Ճապոնիայի ԱԳՆ-ն մտադիր է փոխել ճապոնական անունների գրությունն արտասահմանյան ԶԼՄ-ներում

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը մտադիր է դիմել արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցներին՝ օտար տառերով ճապոնական անունները միատեսակ կարգով գրելու խնդրանքով՝ սկզբում ազգանունը, իսկ այնուհետեւ անունը: Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է այդ գերատեսչության ղեկավար Տարո Կոնոն, որը վաղուց է քարոզում այդ գաղափարը։
Նա հիշեցրել է, որ արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցները չինական եւ կորեական անունները բերում են հենց այդ կարգով՝ սկզբում ազգանունը, այնուհետեւ՝ անունը: «Ուստի ցանկալի է,- ընդգծել է նախարարը,- որ Ճապոնիայի վարչապետի անունը անպայման գրեն Աբե Սինձո, այլ ոչ թե Սինձո Աբե, ինչպես այժմ»:
Ճապոնիայում 2000 թվականին համապատասխան հրաման է հրապարակվել, սակայն այն փաստորեն չի կատարվել: Օտար լեզուներով ազգային անուններն արեւմտյան ձեւով գրելու սովորույթն այստեղ խորապես արմատացել է XIX դարի երկրորդ կեսից: Միեւնույն ժամանակ չինարենը, կորեերենը եւ ճապոներենը թույլ չեն տալիս, որ անունը նախորդի ազգանվանը, հաղորդել ՏԱՍՍ-ը: