
Հալեպում 10 տարվա ընթացքում առաջին անգամ բացվել է գիշերային տոնավաճառը

Հալեպում տասը տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ բացվել է գիշերային տոնավաճառը, հատուկ այդ առիթով քաղաքում միացրել են շատրվանները եւ հրավառություն կազմակերպել։ Հալեպում գիշերային տոնավաճառը քաղաքի հռչակավոր ցուցահանդեսն է, որը կենտրոնական պուրակներից մեկում տեղի է ունենում տակավին անցյալ դարի սկզբից: Պատերազմի պատճառով ցուցահանդեսը հարկ եղավ տասը տարով փակել:
«Վերջին անգամ ես այստեղ եմ եկել ավելի քան 15 տարի առաջ: Այն ժամանակ իմ դուստրերը բոլորովին փոքրիկ էին եւ, անշուշտ, ոչինչ չեն հիշում: Բայց այժմ իրավիճակը հանգիստ է, մենք բավականություն ենք ստանում մթնոլորտից եւ շահավետ գներից»,- լրագրողներին հայտնել է տեղացի բնակչուհի Ֆթայեմը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: