Հրաժարական տված Ռաուլ Խաջիմբան մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել Աբխազիայի նախագահի կրկնական ընտրություններում, որոնք նշանակված են մարտի 22-ին:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հավանություն է տվել Մեջլիսի (խորհրդարան) այն օրինագծին, որի համաձայն Պենտագոնը ճանաչվում է ահաբեկչական կազմակերպություն:
Ամերիկացի երկու զինծառայողների մեռած են գտել Spangdahlem ավիաբազայում, որը գտնվում է Գերմանիայի արեւմուտքի Ռեյնլանդ-Պֆալցի դաշնային երկրամասում: Այդ մասին հունվարի 13-ին հայտնել է DPA գործակալությունը։
Աբխազիայի խորհրդարանը հունվարի 13-ին ընդունել է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը: Նաեւ իր պաշտոնը կթողնի նրա հետ ընտրված փոխնախագահ Ասլան Բարցիցը:
Եվրամիությունը մտադիր չէ Իրանի նկատմամբ միակողմանի սահմանափակիչ միջոցներ կիրառել ուկրաինական Boeing-ի աղետի կապակցությամբ, որի պատասխանատվությունն ավելի վաղ ստանձնել է Թեհրանը:
Երկու մարդ է զոհվել Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիսում թեթեւ ինքնաթիռի ընկնելու հետեւանքով:
Իրաքում գտնվող բալադ ռազմակայանը, որտեղ տեղակայված են ամերիկացի զինվորականներ ենթարկվել է հրթիռային հարձակման։
Ֆիլիպինների Բատանգասի նահանգի տարածքում հունվարի 13-ին աղետի ռեժիմ է հայտարարվել Թաալ հրաբխի ժայթքումից հետո:
Իրանական ուժերը դեռեւս չեն ավարտել վրեժխնդրությունը Միացյալ Նահանգներից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ալ Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:
ԱՄՆ-ի իշխանությունները կոնսուլտացիաներ են վարում Չինաստանի պաշտոնատար անձանց հետ, որպեսզի դադարեցվեն Իրանից նավթի մատակարարումները ՉԺՀ-ին:
ԱՄՆ-ում 80 տարեկան հասակում մահացել է կինոռեժիսոր Կոնստանտին Բրոմբերգը, որը նկարահանել է «էլեկտրոնիկի արկածները» եւ «Կախարդները» կինոնկարները:
«Թուրքական հոսք» գազատարի սերբական հատվածով ռուսական գազի տարանցումից Սերբիայի եկամուտները տարեկան կկազմեն 185 մլն դոլար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է 2020 թվականին Աֆղանստանում կրճատել ամերիկյան զորակազմի թվաքանակն՝ այնկախ այն բանից, թե Միացյալ Նահանգներին կհաջողվի արդյոք համաձայնության հասնել «Թալիբան» արմատական շարժման հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Փհենյանին առաջարկել է Ստոկհոլմում վերսկսել միջուկազերծման շուրջը բանակցությունները:
Էկվադորում Լա Կումբրե հրաբխի ժայթքում է տեղի ունեցել:
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան, որը նախօրյակին վայր է դրել իր լիազորություններն այդ պաշտոնում, հանդես է եկել երկրի բնակիչներին հղած ուղերձով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Սիրիայի Հալեպ քաղաքի արևմտյան շրջաններն այսօր՝ հունվարի 12-ին հռթիռակոծվել են ահաբեկչական խմբավորումների կողմից:
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չի հանի այնքան ժամանակ, քանի դեռ նա բանակցություններ չի սկսել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր համար միեւնույն է, թե Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցությունների կհամաձայնի արդյոք, բայց գլխավորն այն է, որ Իրանը միջուկային զենք չունենա, իսկ երկրում բողոքավորների նկատմամբ բռնություն չգործադրվի:
Thai Airways ավիաընկերության ինքնաթիռը հունվարի 13-ին հարկադրական վայր1ջք է կատարել Շրի Լանկայի Բանդարանաիկե միջազգային օդանավակայանում երկու ուղեւորների վատ ինքնազգացողության պատճառով:
Իրանական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին ներողություն է խնդրել Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական ինքնաթիռի համար:
Համաշխարհային մակարդակով առցանց վտանգների եւ կեղծ լուրերի տարածման հիմնական աղբյուր հանդիսանում է չորս պետություն՝ Չինաստան, Ռուսաստան, Իրան եւ Հյուսիսային Կորեա: Այդ մասին, ըստ «Ամերիկայի ձայնի»՝ հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Ռոբերտ Սթրեյերը: Նրա խոսքով, նաեւ ԱՄՆ-ի ջանքերով ՄԱԿ-ում ճանաչվել է երկու կարեւորագույն կետ՝ միջազգային օրենքը նույնչապ կիրառվում է առցանց ոլորտում եւ երկրորդը՝ երկիրը չի կարող առցանց հարձակում գործել այլ երկրի հիմնական ենթակառուցվածքների վրա.
Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic ընկերությունը կանոնավոր տուրիստական ենթաուղեծրային թռիչքների համար SpaceShipTwo շարքի տիեզերանավերում հայտնվել ցանկացողների թվի կայուն աճ է արձանագրում: Մինչեւ 2023 թվականը պլանավորվում է կառուցել հինգ նման սարք:
Ավստրիայի իշխանությունները պատրաստվում են խանութներին արգելել դեն նետելու ժամկետանց սննդամթերքները եւ առեւտրական կետերին կպարտավորեցնեն դրանք անվճար տալ բարեգործական կազմակերպությունների կարիքների համար:
Համաշխարհային տնտեսության աճի տեմպերը 2019 թվականի 2,4 տոկոսից 2020 թվականին կաճեն մինչեւ 2,5 տոկոս, 2021 թվականին՝ մինչեւ 2,6 տոկոս, 2022 թվականին՝ մինչեւ 2,7 տոկոս:
The Times-ին հայտնի է դարձել, որ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը պայմանագիր է ստորագրել Disney ընկերության հետ:
Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը, որը դերասանուհի Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո տառապում էր ալկոհոլային կախվածությունից, պատմել է, թե ով է օգնել նրան հաղթահարել կախվածությունը:
Գերմանական Դորտմունդ քաղաքի համար ամենամեծ տարհանումներից մեկն է սկսվել հունվարի 12-ին՝ քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբերի առկայության մասին կասկածների պատճառով, հաղորդվում է Twitter-ում քաղաքի պաշտոնական օգտահաշվում։
Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը հայտարարել է, որ առաջիկայում երկրում կրկին կարող է հասանելի լինել ամենածավալուն համացանցային հանրագիտարանի՝ «Վիքիպեդիայի» կայքը։ Նրա խոսքով՝ կայքի դեմ կիրառվող արգելքը կհանվի այն ժամանակ, երբ Սահմանադրական դատարանը հրապարակի իր պատճառաբանված որոշումը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Իրանի ԱԳՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հյուպատոսական օգնություն կցուցաբերի այդ երկորւմ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության մարդատար «Բոինգ-737» ինքնաթիռի աղետի զոհերի ընտանիքներին։