Գերմանիայում և Ավստրիայում որոշ կուսակցություններ ցանկանում են օրինագիծ ներկայացնել խորհրդարան, որով կարգելվի իրենց երկրների տարածքում ցույց տալ թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության և «Մուսուլման եղբայրներին» աջակցող «Ռաբիա» նշանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ժակլին (Ջեկի) Դոյլ-Փրայսին նշանակել է ինքնասպանությունների դեպքերի կանխման նախարարի պաշտոնում:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի իշխանությունները առնվազն 500 հազար բնակիչների հանձնարարել են լքել իրենց տները «Մայքլ» փոթորկի կապակցությամբ, որը Մեքսիկական ծոցի վրայով շարժվում է ամերիկյան այդ նահանգի ուղղությամբ:
Քաղաքական գործիչ եւ ձեռնարկատեր Մայք Բլումբերգը Instagram-ում հայտնել է, որ վերստին անդամակցել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանը, որից նա դուրս էր եկել 2001 թվականին, որպեսզի մասնակցի Նյու Յորքի քաղաքագլխի ընտրություններին։
Ռուսաստանի, Չինաստանի եւ ԿԺԴՀ-ի արտաքին գործերի փոխնախարարները Մոսկվայում կայացած կոնսուլտացիաներում պաշտպանել են Փհենյանի եւ Վաշինգտոնի, ինչպես նաեւ Փհենյանի եւ Սեուլի միջեւ տեղի ունեցող շփումները:
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսը Պենտագոնում ամերիկացի իր պաշտոնակից Ջեյմս Մեթիսի հետ կայացած հանդիպման ժամանակ առաջարկել է, բացի Սուդայի ծոցի Կրետե կղզու համանուն Սուդա նավահանգստում ԱՄՆ-ի ունեցած բազայից, ամերիկյան մշտական ռազմաբազաներ ստեղծել Վոլոս, Լարիսա եւ Ալեքսանդրուպոլիս հունական քաղաքների մերձակայքում:
Ինը մարդ հեղեղումների զոհ է դարձել Իսպանիայի Մայորկա կղզում:
Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է Իրանի ընկերությունների սեփականության օտարման մեջ ԱՄՆ-ի բանկերի հաշիվներում իրանական միջոցների սառեցման միջոցով:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պետություններն առաջին անգամ մասնակցել են զորքերի կիրառման համատեղ պլանավորմանը:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հանդես է եկել թագավորությունում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման այն հանցակիցների կողմից ահաբեկչական գործողությունների աճող հավանականության մասին նախազգուշացմամբ, որոնց արգելվել էր մեկնել արտասահման:
Ժամանակակից տնտեսական հարաբերությունների զարգացման հիմնական նախադրյալները բաց սահմաններն են, ռեսուրսների ազատ տեղաշարժը, մրցակցության հավասար պայմանները: Այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ելույթ ունենալով Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովում:
Հոկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում։
ԱՄԷ-ն ավելի քան 82 մլրդ դոլար է ներդրել ֆրանկոֆոն երկրներում, իսկ ֆրանկոֆոն երկրների ներդրումները ԱՄԷ-ում հասել են 19,46 մլրդ դոլարի։
Կառավարությունը հավանություն տվեց «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի կառավարության կազմում վերադասավորումների վերաբերյալ որոշում չի ընդունի մինչեւ հոկտեմբերի 12-ի երեկոյան Հայաստանից իր վերադառնալը:
«Մայքլ» փոթորիկը, որը Մեքսիկական ծոցի վրայով շարժվում է Ֆլորիդայի կողմը, սաստկացել է մինչեւ չորրորդ կատեգորիա՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի հինգ կատեգորիաների:
Թուրքական ոստիկանությունը որոնում է սև բեռնատար, որում հնարավոր է գտնվի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում:
Քենիայի արեւմտյան մասում ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ավտոբուս է շրջվել, զոհվել է 50 մարդ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Լատինական Ամերիկայի կապերի Միջազգային ձեռնարկչական խորհրդի ներկայացուցչություն է բացվել Պերուում:
74 տարեկան հասակում ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Ուեսթլեյք Վիլիջ քաղաքում մահացել է դերասանուհի Սելեստա Յառնալը:
Կորեայի Հանրապետությունը դիտարկում է այն պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը, որոնք ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանվել են միակողմանի կարգով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է նոր զիջումներ անել Բրյուսելին եւ ժամանակավորապես ամբողջ Մեծ Բրիտանիան ԵՄ-ի Մաքսային միությունում թողնել Brexit-ից հետո, բայց դրանից հետագայում դուրս գալու գործընթացի գործարկման պայմանով:
Հրապարակվել են թռիչքավայրէջքային գոտու սահմաններից դուրս հայտնված ինքնաթիռից ուղեւորների տարահանման կադրերը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ նոր գագաթնաժողովը կկայանա Կոնգրեսի նոյեմբերի 6-ի միջանկյալ ընտրություններից հետո:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Եվրամիությունը հայտարարել է համաշխարհային մշակութային գերտերություն՝ նշելով Եվրոպայի արտաքին քաղաքականության այդ ոլորտում փոխգործակցության կարեւոր բաղադրիչը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարականի վերաբերյալ Նիկի Հեյլիի հայտարարությունից հետո հինգ թեկնածություն է դիտարկում ՄԱԿ-ին առընթեր երկրի մշտական ներկայացուցչի պաշտոնի համար:
13 տարեկան Սիդրա Զաարուրը Հալեպի հարազատ դպրոց է վերադարձել վերականգնողական բուժընթացից հետո:
ԱՄՆ-ը դատապարտում է ղարաբաղյան հակամարտության շփման գծում բռնությունները, որոնք խափանում են խաղաղ գործընթացը և խախտում 1994 թ. հրադադարի համաձայնագիրը:
ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունն անհանգստություն է հայտնել մի շարք երկրներում, ներառյալ Սիրիայում, փախստականներին եւ տեղահանված անձանց օգնություն ցույց տալու միջոցների պակասից:
Թուրքիայի հանրապետական դատախազությունը շարունակում է ուժային կառույցները գյուլենականներից «մաքրելուն» ուղղված գործողությունները: