Համառ մարտեր են ընթանում, կասեցվում է թշնամու զորքերի առաջխաղացումը. Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արծրուն Հովհաննիսյանը։
Հոկտեմբերի 5-ին Շվեդիայում եւ Նորվեգիայում սկսվում է Նոբելյան շաբաթը, որի ընթացքում որոշվում են այս հեղինակավոր մրցանակի 2020 թվականի դափնեկիրները։
ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումներին: Այս առնչությամբ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերոջը իրազեկեց Ադրբեջանի կողմից Արցախի մայրաքաղաքի և խոշոր բնակավայրերի, քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքների միտումնավոր հրետակոծման վերաբերյալ։ Հայաստանի արտգործնախարարը խստորեն դատապարտեց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով ուղեկցվող գործողությունները։
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ռուսաստանաբնակ հայերին ի աջակցություն Արցախի ակցիաներ չիրականացնել։ «Դեսպանությունը վերջին մի քանի ժամում տեղեկություններ է ստանում մեր համերկրացիներից՝ Արցախում տիրող իրավիճակով իրենց անհանգստությունն արտահայտելու նպատակով տարատեսակ ակցիաներ անցկացնելու մտադրության մասին։ Խնդրում և կոչ ենք անում յուրաքանչյուրին՝ չկազմակերպել ու չմասնակցել որևէ ակցիայի, չհավաքվել առանձին վայրերում և ձեռնպահ մնալ անհանգստությունը նման կերպ արտահայտելուց։
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը (CAO) հայտարարել է, որ մինչև հաջորդ իրազեկումը չեղարկվել են Իրանի բոլոր ներքին ավիաընկերությունների և Turkish Airlines-ի Իրանից դեպի Թուրքիա չվերթները։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության նախագահ Ռյուվեն Ռիվլինի հետ:
Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը:
168.am–ի տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանն Արցախից վերադառնում է Երևան։ Նա վաղը առավոտյան հանդիպում ունի ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
«Զորքերի որոշակի տեղաշարժերը, խուսավարումները այս պատերազմի այս փուլում ոչինչ չեն որոշում։ Հակառակորդի քարոզչական նյութերը մի օգտագործեք»։
Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, և հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու։
Եվրախորհրդարանի 48 պատգամավորներ նամակ են հղել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին` կոչ անելով նպատակաուղղված գործողություններ ձեռնարկել Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար:
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցով կապի մեջ է մնում Հայաստանի, Ադրբեջանի,Թուրքիայի եւ Իրանի հետ:
Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ուշադիր հետևում են իրավիճակին. «Մեզ վրդովվեցնում է բնակավայրերում էսկալացիան, կրակոցներն ու բռնությունը, հաղորդումները՝ զոհերի թվի աճի մասին, նաև՝ քաղաքացիական զոհերի: Էներգետիկ ենթակառուցվածքների, մյուս կարևոր ենթակառուցվածքների հարցը մեկն է այս մտահոգություններից»:
Հայաստան ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկող ինքնաթիռ է ժամանել։ Վերջին ժամերին հայաստանյան մամուլում և համացանցում ակտիվորեն տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստան են ժամանել Ռուսաստանի նախագահական և կառավարական ինքնաթիռներ, ինչը մեծ ուշադրության է արժանացել Հայաստանում, հաշվի առնելով թեժ պատերազմական իրավիճակն Արցախյան հակամարտության գոտում։
Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Հայտնի իրավաբան Ջեոֆրի Ռոբերտսոնն անդրադարձել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի՝ Արցախի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողություններին՝ շեշտելով, որ Ավստրալիան պետք է աջակցի հայերին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ չի պլանավորում շփումներ ունենալ թուրք և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է նրանց հետ քննարկել ղարաբաղյան հակամարտությունը: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանը փորձում է նպաստել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը՝ պահպանելով սեփական դերակատարությունը՝ որպես տարածաշրջանային ազդեցություն ունեցող երկիր:
Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 9–ին Հայաստանում տեղի է ունենալու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ Այդ նպատակով քիչ առաջ ՌԴ–ից Երևան են ժամանել նախապատրաստական աշխատանքները համակարգող խմբի անդամները։
Հոկտեմբերի 9-ին Հայաստանում նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: ArmLur.am-ը կառավարության իր աղբյուրներից տեղեկացավ, որ Հայաստան է ժամանել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին սպասարկող արարողակարգային ինքնաթիռը:
ՆԱՏՕ-Ն մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում քաղաքացիական անձանց մահվամբ և հրդեհի դադարեցման կոչեր և բանակցություններ է հնչեցնում: Ռիա Նովոստիի փոխանցմամբ այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի քարտուղար Իյենս Սթոլթենբերգը:
Գլենդելում ծրագրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների ցույցի մասնակիցները միացել են հայ համայնքին:
Քիչ առաջ Երևանում վայրէջք է կատարել Ռուսաստանի կառավարական ինքնաթիռը: Այս լուրը NewArmneia.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:
Հոկտեմբերի 6-ին (տեղական ժամանակով) 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Կամչատկայի ափերի մոտ, հաղորդվում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի կայքում։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագիր է մշակում, որպեսզի Հայաստանին և Ադրբեջանին հորդորի ԼՂ տարածաշրջանում դադարեցնել զինված բախումները և բանակցություններ վարել, գրում է Tasnim News Agency-ն։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանից հարցում է ստացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ֆոնին Անկարայի կողմից Բաքվին ռազմական օգնության տրամադրման հարցով Թուրքիայի դեմ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով դատարանի մամուլի ծառայության հայտարարությանը։
Սիրիայի Արաբական Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում զինված խմբավորումների տեղակայման մասին տեղեկատվության համար վճարվում է մինչև 300 ԱՄՆ դոլար:
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեղեկություններ կան, որ Պաշտպանության բանակի երեկվա հրթիռային հարվածներից հետո Ադրբեջանի տարբեր քաղաքներից մի քանի հարյուր հազար մարդ խուճապահար փախչում է դեպի Բաքու և թիկունքային այլ բնակավայրեր: Շնորհակալ ենք Ադրբեջանի ժողովրդին՝ ցուցաբերած քաղաքացիական բարձր գիտակցության համար: Իրականում, օր առաջ պետք է շտապել»:
«Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ է ուղղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուին՝ դադարեցնելու համար Ադրբեջանին՝ իսրայելական զենքի վաճառքը»: